Հովհաննիսյան — ԿԴ/0004/11/09
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Նախաքննության Ա.Հովհաննիսյանի մարմնի 2008 թվականի հիման վրա նախապատրաստված դիմումի հուլիսի 28-ի որոշմամբ նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20114308 քրեական գործը` Մ.Անդրեասյանի, Կ.Խաչատրյանի, նրանց եղբայրներ Կ.Անդրեասյանի և Վ.Խաչատրյանի կողմից Ա.Հովհաննիսյանին և Գ.Բայրամյանին ծեծի ենթարկելու և Ա.Հովհաննիսյանին բռնության ու սպառնալիքի գործադրմամբ 50.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին պարտավորագիր գրել տալու փաստի առթիվ: 2. Նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 28-ի որոշմամբ
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0004/11/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությա ն
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԿԴ/0004/11/09
Նախագահող դատավոր Ե.Դարբինյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
2010 թվականի մարտի 26-ին
ք.
Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Արմեն Սաշայի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)
2
2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1.
Նախաքննության
Ա.Հովհաննիսյանի
մարմնի
2008
թվականի
հիման
վրա
նախապատրաստված
դիմումի
հուլիսի
28-ի
որոշմամբ
նյութերով
ՀՀ
քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20114308 քրեական գործը` Մ.Անդրեասյանի, Կ.Խաչատրյանի, նրանց եղբայրներ Կ.Անդրեասյանի և Վ.Խաչատրյանի կողմից Ա.Հովհաննիսյանին և Գ.Բայրամյանին ծեծի ենթարկելու և Ա.Հովհաննիսյանին բռնության ու սպառնալիքի գործադրմամբ 50.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին պարտավորագիր գրել տալու փաստի առթիվ:
2. Նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 28-ի որոշմամբ թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել:
Վերոնշյալ որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանը ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել, որը չի բավարարվել: Դատախազի նշված որոշումը Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչը բողոքարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
3. 2009 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը վերացրել է թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 28-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:
4. Նախաքննության մարմնի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ թիվ 20114308 քրեական գործի վարույթը վերստին կարճվել է, և Մ.Անդրեասյանի, Կ.Խաչատրյանի և վերջիններիս եղբայրների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել`
հանցագործության
դեպքի
և
հանցակազմի
բացակայության
հիմքերով:
5. Վերոնշյալ որոշման դեմ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված
3
հանցագործությունների
գործերով
վարչության
պետի
ժամանակավոր
պաշտոնակատար Ջ.Ֆարխոյանը գրությամբ հայտնել է, որ այդ որոշումը վերացնելու հիմքեր չկան:
6.
2009
թվականի
օգոստոսի
31-ին
Ա.Հովհաննիսյանի
ներկայացուցիչ
Ս.Շահնազարյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել
քրեական
գործի
վարույթը
կարճելու
և
քրեական
հետապնդումը
դադարեցնելու մասին 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ մերժել է թիվ 20114308 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականցնելու մասին նախաքննության մարմնի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշումը
վերացնելու
վերաբերյալ
Ա.Հովհաննիսյանի
ներկայացուցիչ
Ա.Պապիկյանի
ներկայացուցիչ
Ս.Շահնազարյանի բողոքը:
7.
Ա.Հովհաննիսյանի
վերաքննիչ
բողոքի
քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը
թողել է օրինական ուժի մեջ, իսկ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը` մերժել: Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը:
8. Ա.Պապիկյանի բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 17-ի որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (՛վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
9. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. ՛Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ եթե դատախազին ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազը որոշում չի կայացրել, այլ բողոքաբերին պատասխանել է ցանկացած այլ եղանակով, որը նախաեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, և եթե չեն անցել ներկայացված բողոքի կապակցությամբ
դատախազի
կողմից
որոշում
կայացնելու
դատավարական
4
ժամկետները, այդ պատասխանների նկատմամբ չեն կարող կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի և 263-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները: Այլ կերպ ասած, եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: Ելնելով վերոգրյալից Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական
դատարան
ժամկետներն
կարող
է
անցնելուց
բողոքարկվել
հետո
դատախազի
ընդհանուր
իրավասության
անգործությունը,
քանի
որ
քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության. /Նման դիրքորոշում հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանը 29.06.2009թ.-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ/ / գործ թիվ ԿԴ/0004/11/09 գ.թ.100/:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
ու
հիմնավորումների
սահմաններում.
10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հիմքերը` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալը, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
11. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության
18-րդ
հոդվածի,
՛Մարդու
իրավունքների
և
հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 390-րդ հոդվածների պահանջները:
Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, ինչպես նաև դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
5
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը և գործը վերադարձնել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է.
ՀՀ
Սահմանադրական
դատարանի
ՍԴՈ-844
որոշումը,
որով
հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290րդ հոդվածի ՛…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից դրույթը,
դատական
պրակտիկայում
դրան
տրված
նաև
՛անգործությանը
վերագրվող բովանդակության մասով, պարտավորեցնում է արդյոք Առաջին ատյանի դատարանին դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ դիմող Ա.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ս.Շահնազարյանի բողոքը:
14. Խնդրո առարկա հարցադրման կապակցությամբ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Արևիկ Մողրովյանի վերաբերյալ որոշմամբ, որի համաձայն ՛(...) Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 29-ի ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ ձևավորած դիրքորոշումը (…) պետք է վերանայել և համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշման հետ:
(…) Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի միասնական կիրառության հետ կապված անհրաժեշտ է համարում ձևավորել հետևյալ մոտեցումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե
դրանք
չեն
բողոքարկման
օրենսդրությամբ
բավարարվել
արդյունքում
դատախազի
դատախազի
նախատեսված
ակտեր
կողմից`
կողմից
են
անկախ
ՀՀ
կայացվել,
նրանից,
թե
քրեադատավարական
թե
դրսևորվել
է
անգործություն (տե՛ս Արևիկ Մողրովյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի
6
2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0076/11/09 որոշման 14-րդ և 15-րդ կետերը):
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի որոշման բողոքարկման արդյունքում դատախազը որոշում չի կայացրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ հիմք ընդունելով մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշման կայացումը Մ.Ավետիսյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ
դատարանի
կողմից
ձևավորված
այն
մոտեցումը,
որ
ընդհանուր
իրավասության դատարան պետք է բողոքարկվի դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
16. Հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ կետում և համապատասխանաբար նաև
Ա.Մողրովյանի որոշման մեջ շարադրված դատողությունները Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
սույն
գործով
Առաջին
ատյանի
և
Վերաքննիչ
դատարանները պարտավոր էին դատական վերահսկողության կարգով քննության առնել դիմող Ա.Հովհաննիսյանի ներկայացուցչի բողոքները:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան ըստ էության նոր քննության, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, այն է խախտվել են Ա.Հովհաննիսյանի դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական
իրավունքները
(ՀՀ
Սահմանադրության
18-րդ
և
19-րդ
հոդվածներ):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2009 թվականի հուլիսի 3-ի
7
որոշման դեմ դիմող Արմեն Սաշայի Հովհաննիսյանի ներկայացուցչի դիմումը մերժելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 5-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ԿԴ/0004/11/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
