ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 15. Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը 1. Փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) չի կարող սահմանափակվել ֆոնդի մասնակիցների իրավունքը` վերավաճառել իրենց պատկանող փայերը (բաժնետոմսերը) կարգավորվող շուկայում: 2. Փակ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են պարտադիր թույլտվության կարգավորվող շուկայում առևտրին: 3. Կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են փոխանցվել այլ անձի բացառապես «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Փայերի (բաժնետոմսերի) փոխանցելիությունը 1. Փակ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) չի կարող սահմանափակվել ֆոնդի մասնակիցների իրավունքը` վերավաճառել իրենց պատկանող փայերը (բաժնետոմսերը) կարգավորվող շուկայում:
2. Փակ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են պարտադիր թույլտվության կարգավորվող շուկայում առևտրին:
3. Կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են փոխանցվել այլ անձի բացառապես «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժառանգման կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջև: (15-րդ հոդվածը լրաց.
12.11.12 ՀՕ-213-Ն, 04.05.18 ՀՕ-322-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
