Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 348 — Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 348AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 348 — Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը 1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածությունն ուսումնասիրելու և միասնական հաշվին մուտքագրելու նպատակով հարկային մարմինը հար

Ամբողջ Տեքստ

Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը 1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածությունն ուսումնասիրելու և միասնական հաշվին մուտքագրելու նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացնում է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն (այսուհետ սույն հոդվածում նաև՝ ուսումնասիրություն): Սույն մասով սահմանված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` սկսած հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից ստանալու օրվանից: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:

3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակներն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ու եղանակներով ուսումնասիրությունն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Հարկ վճարողը ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում:

4. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:

5. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝ 1) նախորդ ուսումնասիրությունների արդյունքներով չհիմնավորված գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետը կասեցվել է. 2) հարկ վճարողի ներկայացրած` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ներառված տվյալների արժանահավատությունը. 3) (կետն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-244-Ն) 4) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը Օրենսգրքի պահանջներին.

5) Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածությունը: 6. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն ) 7. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն ) 8. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն ) 9. (մասն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-244-Ն) 10. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն ) 11. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում:

12. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները կարող են հիմնավորվել նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում: (348-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ., խմբ.

23.09.19 ՀՕ-172-Ն, լրաց.

05.05.21 ՀՕ-190-Ն, փոփ.

26.05.21 ՀՕ-244-Ն, 04.03.22 ՀՕ-55-Ն, խմբ., փոփ.

01.03.23 ՀՕ-101-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (23.09.19 ՀՕ-172-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 26.05.21 ՀՕ-244-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել