ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 106 — Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տա
Ամփոփում
Հոդված 106. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձի ընդգրկման կարգը (վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն ) 1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ հայտ ներկայացնելու իրավունք ունի սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 106. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձի ընդգրկման կարգը (վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն ) 1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ հայտ ներկայացնելու իրավունք ունի սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող և 1) վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձը. 2) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարվա ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ):
2. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացնում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով տրված հայտարարությամբ նշված ժամկետներում:
3. Հայտին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, իսկ գիտական աստիճան ունեցող հավակնորդը՝ նաև գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
4. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդի հայտն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլը: (106-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց.
17.09.20 ՀՕ-423-Ն, խմբ.
23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
