ԵՔԴ/0773/02/08
Ամփոփում
քննելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գնորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան ն Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի ն Ժորա (Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի (այսուհետ նան՝ Համահայցվորներ) բերած վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Ֆինանսների նախարարի ու Երնանի քաղաքապետի, երրորդ անձ Անահիտ Մնացականյանի (Մելիք Գասպարյանի իրավահաջորդն է) ն Ալեքս Գասպարյանի (օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյան)՝ գ
Ամբողջ Տեքստ
ՄԱՐՏԸ», ՝
ՍՏ 72 Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի հունիսի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գնորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան ն Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի ն Ժորա (Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի (այսուհետ նան՝ Համահայցվորներ) բերած վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Ֆինանսների նախարարի ու Երնանի քաղաքապետի, երրորդ անձ Անահիտ Մնացականյանի (Մելիք Գասպարյանի իրավահաջորդն է) ն Ալեքս Գասպարյանի (օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյան)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են «համապատասխանող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պարտավորեցնել համահայցվորներից յուրաքանչյուրին վճարել երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումար, որից՝ 1. երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես
2
Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 1-ին մասով նախատեսված աջակցություն, իսկ 2. մեկ միլիոն Հայաստանի Հանրապետութան դրամ գումար որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 3-րդ մասով նախատեսված խրախուսման միջոց, ն 3. մինչն սույն հայցադիմումի վերաբերյալ գործով վճռի փաստացի կատարման պահը հաշվարկված տոկոսագումարները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կիրառմամբ»:
Երնանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Երնան քաղաքի Կենտրոն նե Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողեվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ։ դատարաեը խախտել է «Մարդու իրավունքեեի ն հիմեարար ազատությունեերի պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ ու 13րդ հոդվածները, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 3-րդ, 337-րդ ն 340-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն` իրենք ունեցել են ն առ այսօր էլ ունեն 2 մլն-ական ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստանալու իրավունք, որը պետք է ապահովվեր պատասխանողի կողմից:
Վերաքննի: դատարանը, կիրառելով հայցային վաղեմություն, խախտել է համաչափության սկզբունքը:
3
Հայցային վաղեմության ժամկետի սկիզբը հաշվարկելիս հիմք է ընդունվել 01.05.2005 թվականը, որը Մելիք Գասպարյանի սեփականության իրավունքի գրանցման պահն է, մինչդեռ անհասկանալի է այդ ժամկետն իրենց պահանջի իրավունքի հետ կապելու հանգամանքը: Այդ ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե որնէ գործարքի կնքման պահից, այլ հենց այդ իրավունքի՝ իրենց մոտ ծագելու պահից՝ 01.08.2002 թվականից, որը Կառավարության թիվ 115-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրն է, երբ իրենց գույքը հայտարարվել է իրացման գոտում գտնվող գույք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 6-րդ, գ.թ. 13-20).
2) Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 7-րդ, գ.թ. 77-84).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 8-րդ, գ.թ. 151-155).
4) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), Արշակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեն վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկերի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով: Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքենիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, ն վերջիես չի քննել դիմումատուների բողոքի" հայցերի էությանն առեչվող մյուս հիմքերը: Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զիկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը: Դիմումատուները հետնողականորեն պեդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմեված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա: Հարկ է եշել, որ որոշումն ինքեին չի պարունակում վաղեմության ժամկետին առեչվող որնէ դրույթ կամ -Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որնէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո'չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որնէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ' այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ «Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է: Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի
4
ից' վկայակոչելով մինեույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի Լին կեքված լինելը, ինչպես նան անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսեօրյա ժամկետը (տե'ս վերնում' 6-րդ, 8-րդ ն 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որնէ կապ դիմումատուների ն այդ սեփականատերերի կամ երանց գույքի միջն' բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելիե, որնէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը' ի թիվս' 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նան այե մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրաեցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ երանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասինե, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի Լին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե'ս վերնում եշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երնույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար միեչն 2005 թվականի մայիսի Էը' առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակեկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել նս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով' Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել ն համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետնաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի խախտում» (հիմք՝ Եվրոպական դատարանի՝ Արշակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճիռը, որը ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ
5
դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Նույն հոդվածի՝ մինչն 09.04.2018 թվականը գործած խմբագրությամբ 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչն դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նան պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչն ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նան այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տեսՌազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ ն բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցում կարնորել է կողմերի վարքագծի բացահայտումը ն գնահատումը (տե՛ս «ԱԼՅԱՆՍ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸի թիվ ԵԱՔԴ/4524/02/5 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ անգամ նս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ
6
խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «ԻՆԳՈ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն ըեդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նուն Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախնառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու: Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանվել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողութամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս Ռեհան (Թովմասյանը ն Հայկ Հարությունյանն ընդդեմ «ԿԱՆԱՁԶ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի թիվ 07-3080 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը):
7
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «ներկայացված պահանջի եկատմամբ կիրառելի են հայցային վաղեմության ժամկետները, քանի որ համահայցվորների կողմից բաց է թողեվել պահանջի հայցային վաղեմության ժամկետները հետնյալ պատճառաբանությամբ' Ինչպես եշվեց, հայցադիմումը ներկայացվել է 01.07.2008թ.: Բացի այդ Ի Ի ԻԻՅԻՅԻՄ հասցեում գտնվող բնակելի տարածքի իրացմանը վերաբերող պայմանագրերը կնքվել են 01.04.2005թ., որոնց պետական գրանցման համար «Գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում սահմանված է 30-օրյա ժամկետ, նույե օրեեքի 14 հոդվածի Լին պարբերության համաձայն՝ բոլոր ֆիզիկական ն իրավաբանական անձիեք գույքի գրանցված իրավունքեերիի ն սահմանափակումների վերաբերյալ համարվում են տեղեկացված' անկախ երանից' իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների ն սահմանափակումեների մասինե, թե ոչ, իսկ գործում առկա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի տեղեկանքների համաձայն եշված տարածքը պատկանում է սեփականության իրավունքով Մելիք Գասպարյանին' այսինքե՝ տեղի է ունեցել իրավունքների պետական գրանցում, հետնաբար համահայցվորների պահանջի իրավունքը ծագել է' ամենաուշը' 01.05.2005թ. ն դադարել է 01.05.2008թ.' օրենքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր եռամսյա ժամկետը լրանալու հերնանքով»:
Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում բողոք բերած անձինք ենթադրյալ իրավունքի խախտման մասին իմացել են կամ պետք է իմացած լինեին 01.04.2005 թվականին, երբ """"Մ"ԻԻԳՈՒԹՅ:2 իլյկցեում գտեվող բնակելի տարածքի իրացման վերաբերող պայմանագրերը կեքվել են: (.) Մելիք Գասպարյանի կողմից 01.04.2005 թվականին իրացմանը վերաբերող պայմանագրերը կնքելուց հետո, վերջինիս կողմից կատարվել է իրավունքների պետական գրանցում, ինչը բավարար է արձանագրելու, որ հայցվորների դատական պաշտպանության -ժամանակահատվածի՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում 01.05.2005 թվականը, քանի որ վերոգրյալ իրավանորմի իմաստով հայցվորները համարվում են տեղեկացված պետական գրանցման մասին, ինչը նան եշանակում է, որ հայցվորները տեղյակ էին իրենց ենթադրյալ իրավունքի խախտման մասին: Նշվածից ելնելով ն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության սկիզբ է համարվում 0105.2005 թվականը Վերաքենիչ դատարանե արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր կանոնների կիրառմամբ, այդ ժամկետի ավարտ է հանդիսացել 01.05.2008 թվականը:
Վերոգրյալից ելնելով Վերաքենիչ դատարանը գտնում է, որ երկու դեպքում էլ (պայմանագրի կեքում" 01.04.2005 թվական, գույքի եկատմամբ իրավունքեերի պերական գրաեցում" 01.05.2005 թվական) հայցվորները բաց են թողել օրենքով սահմանված եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից հայցվորների ներկայացված պահանջը հայցային վաղեմության կիրառմամբ մերժելը հիմնավորված է ն բխում է գործով հաստատված փաստական հանգամանքեերից ե »համապատասխան օրենսդրական կարգավորումներից: Վերաքենիչ դատարանի եման եզրահանգման հիմքում ընկած է նան սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ Երնանի քաղաքապետարանի «Երնանի ' Առկա է անձնական տվյալ:
2 Առկա է անձնական տվյալ:
8
կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի 13.10.2005 թվականի թիվ 38/0-ԱՅՅ գրությունը, որի համաձայե' «ՀՀ Նախագահին հասցեագրված 30.03.2005 թվականի դիմումը քենարկվել է: Նկատի ունենալով, որ մինչ այժմ Ձեր հարցը լուծում չի ստացել կրկին կառուցապափտողի'՝ Մ.Գասպարյանի առջն հարց է բարձրացվել սահմանված կարգով քննարկել Ձեր դիմումը ն տալ համապատասխան լուծում»: Այսինքն սույն գրության ուսումնասիրությունից նս պարզ է դառնում, որ բողոք բերած անձինք դեռնս 30.03.2005 թվականին սույն հարցով դիմել են ՀՀ նախագահին ն ակնհայտ է, որ բաց են թողել հայցային վաղեմության ժամկետը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Եվրոպական դատարանը, Արշակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը եկատում է, որ թեն վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկերի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով: Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքենիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, ն վերջիես չի քննել դիմումատուների բողոքի` հայցերի էությանն առեչվող մյուս հիմքերը: Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել- Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը: Դիմումատուները հետնողականորեն պեդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմեված են եղել Կառավարության թիվ 950- Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրեեսգրքի վրա: Հարկ է նշել, որ որոշումնե ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առեչվող որնէ դրույթ կամ -Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որնէ հղում: Սակայն ո'չ եերպետական դատարանեերը, ո'չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որնէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ' այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ -Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է: Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի -ից՝ վկայակոչելով մինեոււն գ բեակելի րարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի Լին կնքված լինելը, ինչպես նան անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսեօրյա ժամկետը (տե'ս վերնում' 6-րդ, 8-րդ ն 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի եյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որնէ կապ դիմումատուների ն այդ սեփականատերերի կամ երանց գույքի միջն' բացառությամբ եույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որնէ բացատրություն չի տրվել այն առեչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը' ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել եան այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ
9
այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ երանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասիե, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրեեսգրքի 337-րդ հոդվածի Լին կերով սահմանված վաղեմության ժամկետի ըեթացքին (տե'ս վերնում եշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երնույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչն 2005 թվականի մայիսի Էը' առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակեկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել նս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել ն համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետնաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կերի խախտում»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Համահայցվորների բերած բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Եվրոպական դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, վերը նշված իրավական նորմերի Ա դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.05.2026 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով արդեն իսկ վերանայվել է, ու թիվ ԵՔԴ/0773/02/08 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ կապված Դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելը հիմնավոր համարելու հետ, անհիմն են, որպիսի պայմաններում անհրաժեշտ է սույն գործով իրականացնել գործի նոր քննություն:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն. գործը՝
10
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ 8 կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սուն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Գ, ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
11
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵՔԴ/0773/02/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
