ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293.1 — Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները 1․ Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգ
Ամփոփում
Հոդված 293․1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները 1․ Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը։ 2․ Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տր
Ամբողջ Տեքստ
Հոդված 293․1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները 1․ Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը։ 2․ Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա: 3․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը: 3.1. 4․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: (293.1-ին հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն) (05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-344-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) Գ Լ ՈՒ Խ 60 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
