Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և եր
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և եր

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ: Հասարակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ: Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը։ (12-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց.

22.12.10 ՀՕ-7-Ն, 07.02.18 ՀՕ-99-Ն, 31.05.19 ՀՕ-46-Ն, 03.06.20 ՀՕ-295-Ն , փոփ. 16.12.22 ՀՕ-460-Ն ) ( 16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել