«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 հոկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 32 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 հոկտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Հ. Դանիելյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ն 2010թ. հոկտեմբերի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233-րդ հոդվածը կարգավորում է վճռաբեկ բողոքի վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները։
Դիմողի կարծիքով, նշված հոդվածի 3-րդ մասը վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի դատական պրակտիկա, համաձայն որի դիմումները վերադարձվում են առանց քննության։ Եվ գործերի ընդունման հարցում դրսևորվող մոտեցման արդյունքում, ըստ դիմողի, անհնարին է դառնում վճռաբեկ դատարանի իրավասությունների շրջանակներում անձանց ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների պաշտպանությունը։
2. Օրենսգրքի վիճարկվող 233-րդ հոդվածի դրույթները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախկին խմբագրությամբ, շարադրված էին 231.1-րդ հոդվածում, որի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9- ի ՍԴՈ-690 որոշումը։ Մասնավորապես, նշված որոշումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (ներկա խմբագրությամբ 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը) ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող և հետագայում փոփոխության չեն ենթարկվել։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
15 հոկտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-32
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հոկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
