Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-213 հունվարի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունվարի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԱԼԲԵՐՏ ՔԵԼԱՄՅԱՆԻ, ԵՐՎԱՆԴ ՍԱԼԱԽՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽՆՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 հունվարի 2015 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացիներ Ալբերտ Քելամյանի, Երվանդ Սալախյանի, Խաչատուր Վարդանյանի, Արթուր Հայրապետյանի և Արթուր Խնոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Ալբերտ Քելամյանը, Երվանդ Սալախյանը, Խաչատուր Վարդանյանը, Արթուր Հայրապետյանը և Արթուր Խնոյանը 2014թ. դեկտեմբերի 25-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3- րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողները գտնում են, որ նշյալ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասությունը կայանում է նրանում, որ «անթույլատրելի է, որպեսզի գործատուներն առանց աշխատողների հետ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի կնքման միակողմանի փոփոխեն` նվազեցնեն, նրանց վճարվելիք վարձատրության չափը, ինչի արդյունքում միանշանակ կխաթարվի աշխատողների` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը` սեփականության իրավունքը»:

2. Քաղաքացիներ Ալբերտ Քելամյանի, Երվանդ Սալախյանի, Խաչատուր Վարդանյանի, Արթուր Հայրապետյանի և Արթուր Խնոյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ `

դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացիներ Ալբերտ Քելամյանի, Երվանդ Սալախյանի, Խաչատուր Վարդանյանի, Արթուր Հայրապետյանի և Արթուր Խնոյանի դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

13 հունվարի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունվարի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել