Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1102
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1102

Վճռաբեկ դատարան27 մարտի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արման Միքայելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճռի դեմ ըստ Արման Միքայելյանի հայցի ընդդեմ Հայարփի Կարապետյանի, Արագածոտնի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արման Միքայելյանը պահանջել է սահմանել երեխաների տեսակցության կարգ` շաբաթվա ընթացքում չորս օր: 2 Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2007 թվականի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-237 (ՎԴ)

2008թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3549

Նախագահող դատավոր Կ.Հակոբյան

դատավորներ` Ն.Հովսեփյան

Լ.Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Միքայելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճռի դեմ ըստ Արման Միքայելյանի հայցի ընդդեմ Հայարփի Կարապետյանի, Արագածոտնի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արման Միքայելյանը պահանջել է սահմանել երեխաների տեսակցության կարգ` շաբաթվա ընթացքում չորս օր:

2

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Միքայելյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայարփի Կարապետյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53րդ հոդվածները և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 218-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ

փաստարկներով.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների համաձայն` երկու ծնողներն էլ հավասար իրավունքներ ունեն երեխաների նկատմամբ և կրում են հավասար պարտականություններ նրանց դաստիարակության հարցում: Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Սույն գործով հիմնավորվել է, որ հայցվորը ևս ունի բոլոր հնարավորությունները վերը նշված հոդվածներով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Արման Միքայելյանի իրավունքների և պարտականությունների կատարման հնարավորությունները` հայցվորի համար սահմանելով շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ տեսակցություն:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն: Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե ինչու գործում առկա մի քանի եզրակացություններից վճռի հիմքում դրել է միայն Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական և իրավական հիմնավորումը: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 26.07.2007 թվականի վճռին: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

Հայարփի Կարապետյանն ունի երեխաների կենսական անհրաժեշտությունները հոգալու բոլոր պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար ժամանակ նրանց դաստիարակությամբ զբաղվելու համար: Մինչդեռ, Արման Միքայելյանի աշխատանքի վայրը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում, հետևաբար չի հիմնավորվում Արման Միքայելյանի փաստարկը, որ վերջինս կարող է կազմակերպել երեխաների անհրաժեշտ դաստիարակությունը, թեկուզ ժամանակի անբավարարության պատճառով: Այսինքն` Արման Միքայելյանի կողմից երեխաների տեսակությունը չէր կարող հավասարապես սահմանվել Հայարփի Կարապետյանի հետ, ինչը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իրականացվել է` սահմանելով Արման Միքայելյանի կողմից երեխաներին

տեսակցության

շաբաթական

երկու

օր`

որոշակի

ժամանակահատվածներով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

3

1) Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանը 27.07.2001 թվականից գտնվում են գրանցված ամուսնության մեջ, ունեցել են երկու երեխա` 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը և 14.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը:

2) Ըստ քննվող քաղաքացիական գործի տվյալների` Արման Միքայելյանը և Հայարփի Կարապետյանն ապրում են միմյանցից առանձին, ընդ որում` Արման Միքայելյանն ապրում է Թալին քաղաքում, իսկ Հայարփի Կարապետյանը` Արմավիր քաղաքում:

3) Երեխաները ներկայումս ապրում են մոր` Հայարփի Միքայելյանի հետ:

4) Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի եզրակացությունների համաձայն` Արման Միքայելյանի և Հայարփի Կարապետյանի կողմից երեխաների դաստիարակությամբ հավասարաչափ զբաղվելը, ինչպես նաև նրանց հավասարաչափ տեսակցելը և խնամելը բխում է երեխաների շահերից:

5) Արմավիրի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն` Արման Միքայելյանի տեսակցությունը երեխաների հետ նպատակահարմար է շաբաթը մեկ անգամ` առավոտից մինչև երեկո, պարտադիր վերադարձման պայմանով:

6) 09.10.2004 թվականին ծնված Սերգո Միքայելյանը հաճախում է մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաներին կրթելու համար սահմանված ուսումնական շաբաթն ավարտվում է ուրբաթ օրը, ժամը 16:00-17:00-ի սահմաններում: 26.07.2001 թվականին ծնված Անահիտ Միքայելյանը հաճախում է դպրոց, որտեղ ուսումնական շաբաթն ավարտվում է շաբաթ օրը, ժամը 13:00-14:00-ի սահմաններում:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուu ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաu չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Արման Միքայելյանի համար սահմանելով տեսակցության կարգ, ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ շաբաթ և կիրակի օրերին (ընդամենը 9 ժամ) երեխաներին տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ այլ քաղաք գնալը, ինչպես նաև տեսակցությունը Հայարփի Կարապետյանի տանն իրականացնելն անհարկի

4

սահմանափակում

է

Արման

Միքայելյանի

երեխաների

խնամքով

ու

դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխաների շահերից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդհոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2008 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել