ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին « ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ » ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.2-րդ կետով. «18.2) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը.»: Հոդված 2 . Օրենքի 86-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «ուղարկում է Սահմանադրական դատարան» բառերից հետո լրացնել «` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար» բառերով.
2) 3-րդ մասը «Սահմանադրական դատարանը» բառերից հետո լրացնել «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս» բառերով.
3) 4-րդ մասը «Սահմանադրական դատարանը» բառերից հետո լրացնել «Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս» բառերով, իսկ նույն մասի «նրա որոշումը ստանալուց հետո» բառերը փոխարինել «նրա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով: Հոդված 3. Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով. «4.1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ ռազմական կամ արտակարգ դրությունն ավարտվելու դեպքում.»: Հոդված 4 . Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 107.1-ին հոդվածով. « Հոդված 107.1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը 1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ Կառավարությունը:
2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով՝ մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը: Արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:
3. Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
4. Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:»։ Հոդված 5. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-304-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-304-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.06.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.06.24/69(1624) Հոդ.854 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.06.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.06.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.06.2020 Հիմնական ակտ 03.06.2020, ՀՕ-304-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2016, ՀՕ-9-Ն 16.12.2016, ՀՕ-9-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-304-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
