ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 50 — Հիմնական եւ լրացուցիչ պատիժները 1. Տուգանքը, հանրային աշխատանքները, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը,
Ամփոփում
Հոդված 50.Հիմնական եւ լրացուցիչ պատիժները 1. Տուգանքը, հանրային աշխատանքները, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը եւ ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ: 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է եւ ́ որպես հիմնական, եւ ́ որպես լրացուցիչ պատիժ: 3. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից
Ամբողջ Տեքստ
Հոդված 50.Հիմնական եւ լրացուցիչ պատիժները
1. Տուգանքը, հանրային աշխատանքները, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը եւ ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է եւ ́ որպես հիմնական, եւ ́ որպես լրացուցիչ պատիժ:
3. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաեւ գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:
4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով եւ դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:
5. Գույքի բռնագրավումը եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: (50-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
