Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1. Կատարողական վարույթի մասնակցի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի վավերացրած լիազորագրով կամ հարկադիր կատարողի ներկայությամբ ստորագրված հասարակ գրավոր լիազորագրով, եթե՝ 1) ֆիզիկական անձը լիազորել է փաստաբան չհանդիսացող ներկայացուցչին. 2) լիազորագիրը տրվել է վերալիազորման կարգով։ 2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված դեպք

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը 1. Կատարողական վարույթի մասնակցի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի վավերացրած լիազորագրով կամ հարկադիր կատարողի ներկայությամբ ստորագրված հասարակ գրավոր լիազորագրով, եթե՝ 1) ֆիզիկական անձը լիազորել է փաստաբան չհանդիսացող ներկայացուցչին. 2) լիազորագիրը տրվել է վերալիազորման կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված դեպքերում ներկայացուցչի լիազորությունները կարող են հավաստվել հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով՝ այն հատուկ պահանջների պահպանմամբ, որոնք սահմանված են օրենքով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով և այդ կազմակերպության կանոնադրությամբ։

3. Օրինական և ի պաշտոնե ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են նրանց կարգավիճակը հավաստող փաստաթղթերով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել