Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 37 — Ծառայությունը Դատական դեպարտամենտում 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 37AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 37 — Ծառայությունը Դատական դեպարտամենտում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 37. Ծառայությունը Դատական դեպարտամենտում 1. Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ: 2. Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է՝ 1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից. 2) տեղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 37. Ծառայությունը Դատական դեպարտամենտում 1. Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ:

2. Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է՝ 1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից. 2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը. 3) դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, կցված գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը. 4) օրենքով նախատեսված այլ գործողությունների իրականացումը:

3. Դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթների իրականացմանը կարող են ներգրավվել այլ պետական մարմիններ կամ կազմակերպություններ: (37-րդ հոդվածը փոփ.

21.01.20 ՀՕ-75-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել