Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.11 — Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.11AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.11 — Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 119.11. Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները 1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին և նրա աշխատակազմին, այլև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին: 2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական

Ամբողջ Տեքստ

Հոդված 119.11. Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները 1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին և նրա աշխատակազմին, այլև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին:

2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց նախապես ուղարկելու պարտականություն, սակայն օրենքով նախատեսված որոշակի դեպքերում նման պարտականություն կրում է դատարանը, ապա Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (այդ թվում՝ գործի առկայության մասին տեղեկատվությունը) գործին մասնակցող մյուս անձանց հասանելի են դառնում կամ դատարանի կողմից հասանելի են դառնում այն պահին, երբ դատարանի մոտ առաջանում է դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը։

3. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի կամ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի համար:

4. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար։

5. Գործին մասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունն էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է։

6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի, մասնագետի և թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշում է գործը քննող դատարանը Համակարգի միջոցով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել