Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ2/7636/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ2/7636/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ2/7636/02/238 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Բեստշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Բարձրագուն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2023 թվականի որոշման դեմ Դեպարտամենտի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Դեպարտամենտի 02.05.2023

Ամբողջ Տեքստ

22/18 ե"

ՄՀՀ 8

ՏՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/7636/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/7636/02/23

Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հուլիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Բեստշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Բարձրագուն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2023 թվականի որոշման դեմ Դեպարտամենտի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Դեպարտամենտի 02.05.2023 թվականի թիվ 5 որոշումը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.07.2023 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

2

20.12.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 03.07.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Ընկերության հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով Դեպարտամենտի 02.05.2023 թվականի թիվ 5 որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեպարտամենտը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' Օրենք) 6րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գեումեերի գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ' Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումներից բխում է, որ, ի թիվս այլ դեպքերի, եթե մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում, անհամապատասխանությունը շտկելու համար մեկ անգամ հնարավորություն ստանալուց հետո չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը գնահատվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, ինչը հիմք է վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» արտահայտությունը պետք է մեկնաբանել՝ ելնելով Օրենքի կարգավորման ու գնումների գործընթացի իրականացման տրամաբանությունից:

Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված «հրավերով նախատեսված փաստաթղթեր» ն «հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում» պահանջների իմաստային բեռն այն է, որ գնման գործընթացի մասնակիցը` այն անձը, որը հրավերի հիման վրա հայտ է ներկայացրել, արձանագրված անհամապատասխանության մասին մեկ անգամ ծանուցվելոց հետո պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր, որոնք համապատասխանում են հրավերով սահմանված կարգին ու որոնք ներկայացվում են հրավերով սահմանված ժամկետներում, հակառակ պարագայում մասնակցի վարքագիծը կարղ է գնահատվել թորպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում ն հանգեցնել վերջինս՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն: Մինչդեռ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ ստացվում է,

3

որ մասնակցի կողմից հրավերով սահմանված փաստաթղթերի պահանջներին ձնական առումով համապատասխանող ցանկացած փաստաթուղթ ներկայացնելը պետք է դիտարկվի որպես մասնակցի կողմից պատշաճ վարքագծի դրսնորում: Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից բխում է, որ մասնակիցը գնահատող հանձնաժողովի կողմից հայտում արձանագրված անհամապատասխանությունների մասին ծանուցվելոց հետո առհասարակ չունի փաստաթղթեր ներկայացնելու որնէ պարտավորություն, ուստի չներկայացնելն էլ չի կարող համարվել պարտավորության խախտում ն հանգեցնել մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն, ինչը հակասում է գնումների գործընթացի տրամաբանությանը, իսկ պետական գնման գործընթացի իրականացումը կախման մեջ է դնում մասնակիցների կամքից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ գնումների մասին օրենսդրությունը չի բովանդակում որնէ կարգավորում մասնակիցների կողմից ներկայացված հայտերում արձանագրված անհամապատասխանությունները «թերի շտկված» որակելու վերաբերյալ, քանի որ կառուցված է այն տրամաբանությամբ, որ կա՛մ մասնակիցը ներկայացրել է հրավերով սահմանված պահանջներին համապատասխանող փաստաթղթեր, կա՛մ, եթե մասնակցի ներկայացրած փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մասնակիցը չի ներկայացրել «հրավերով նախատեսված» փաստաթղթերը: Գնումների գործընթացում կարնորվում է հրավերով նախատեսված ն հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում փաստաթղթերի ներկայացումը, իսկ դրանց չհամապատասխանող փաստաթղթերի ներկայացումը չի կարող գնահատվել որպես դրանց ներկայացում:

Առնվազն թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴԶ/7344/02/)23 ն թիվ ԵԴԶ/4968/02/23 քաղաքացիական գործերով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 03.07.2023 թվականի վճռին:

2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Մասնակցին գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում վերագրելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցն ստանձնած լինի որոշակի պարտավորություն, որը սահմանված է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ:

Գործող իրավակարգավորումներից բխում է, որ ներկայացված հայտերում անհամապատասխանություն արձանագրվելու դեպքում գնման գործընթացին մասնակցող անձին ոչ թե առաջադրվում է անհամապատասխանությունը վերացնելու պարտականություն, այլ մասնակցին առաջարկվում է շտկել անհամապատասխանությունը, իսկ ներկայացված անհամապատասխանությունը չվերացնելու միակ բացասական հետնանքն այն է, որ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

4

Ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) ն հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նան դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետնանքներով: Հետնաբար մասնակցի կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով ու ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ն Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:

Ո՛չ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետում, ո՛չ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետում խոսքը չի գնում ներկայացված փաստաթղթի բովանդակության մասին, խոսքը գնում է միայն փաստաթղթի ներկայացված լինելու կամ չլինելու մասին, ն բացասական հետնանքն էլ դիտարկվում է միայն այդ տեսանկյունից: Հետնաբար համապատասխան փաստաթղթերը, այդ թվում` շտկման ենթակա, ներկայացված լինելու պարագայում՝ գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու բացասական հետնանքը չի կարող կիրառվել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

13) գնահատող հանձնաժողովի հաստատած 02.03.2023 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Դեպարտամենտը հայտարարել է գնանշման հարցում (այսուհետ նան՝ Ընթացակարգ), որն իրականացվում է մեկ փուլով էլեկտրոնային գնումների Ճոտճքտ (Պոող.ՁՐՈՂ6քՏ.Յո) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների 60կատարման պայմանագիր: Ընթացակարգի ծածկագիրն է՝ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-23/01» (հատոր 1-ին, գ.թ. 20).

2)Թիվ «ԴԴ-ՓԳՀԱՇՁԲ-23/01» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի 02.03.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Դեպարտամենտի կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների) ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը (այսուհետ՝ Հրավեր):

Հրավերի 1-ին մասի 8.9-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ այն դեպքը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման

5

ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:

Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները:

Հրավերի նույն մասի 8.10-րդ կետի համաձայն՝ եթե նույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված

անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար Ա մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն հրավերով սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Հրավերի նույն մասի 8.14-րդ կետի համաձայն՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...) Ընդ որում, եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում- հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում՝ շտկման ենթակայ) (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում:

Հրավերի 2-րդ մասի 2.6-րդ կետի համաձայն՝ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված՝ լրացված ծավալաթերթ-նախահաշիվ՝ համաձայն Հավելված թիվ 2.1-ի (հատոր 1-ին, գ.թ. 20-28).

Հրավերի հավելված թիվ 2.1-ով սահմանված է եղել, որ մասնակցի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշիվը պետք է պարունակի «Չնախատեսված ծախսեր 376» տողը (անվիճելի փաստ).

3) Ընթացակարգի շրջանակներում Ընկերությունը ներկայացրել է գնանշման հարցմանը մասնակցելու դիմում-հայտարարություն (հատոր 1-ին, գ.թ. 78).

4) գնահատող հանձնաժողովի 21.03.2023 թվականի թիվ 4 արձանագրության 1.1-ին կետի համաձայն՝ (...) Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա են հրավերով պահանջվող փաստաթղթերը: Նուն արձանագրության 213-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա.

- դիմում-հայտարարությունը (Հավելված 1) կազմված է հրավերով սահմանված պայմաններին համապատասխան,

- գնային առաջարկը (Հավելված 2) կազմված է հրավերով սահմանված պայմաններին համապատասխան,

-ծավալաթերթ-նախահաշվում (Հավելված թիվ 2.1) բացակայում է կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերի (376) հաշվարկը:

Հիմք ընդունելով վերոգրյալը ն ղեկավարվելով Կարգի 41-րդ ու Հրավերի 8.9 կետերով՝ գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել ն Հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանությունների մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել Ընկերությանը՝ առաջարկելով մինչն 22.03.2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված

6

անհամապատասխանությունները (հատոր 1-ին, գ.թ. 91-96).

5) Դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով ։տեղակալ Ա. Մեսրոպյանի 21.03.2023 թվականի թիվ ԴԴ-3-Ե-2311 գրությամբ Ընկերության տնօրեն Գ. Սարգսյանը ծանուցվել է այն մասին, որ Ընթացակարգի հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտի գնահատման արդյունքում ներկայացված հայտում արձանագրվել է հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություն՝ նշելով, թե կոնկրետ ինչ

անհամապատասխանություն է առկա Ընկերության կողմից ներկայացված հայտում, ու առաջարկվել է մինչն 22.03.2023 թվականը շտկել արձանագրված անհամապատասխանությունը (հատոր 1-ին, գ.թ. 82-84).

6) Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ծավալաթերթ-նախահաշվի (Հավելված թիվ 2.1) փոփոխված տարբերակը (անվիճելի փաստ).

7) գնահատող հանձնաժողովի 24.03.2023 թվականի թիվ 6 արձանագրության 1.1-ին կետի համաձայն՝ Ընկերությունը հրավերով սահմանված կարգով ն ժամկետում շտկել է ներկայացված հայտում արձանագրված անհամապատասխանությունը: Որոշվել է հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունների շտկման ներկայացված հայտերի ուսումնասիրության համար հաջորդ նիստը հրավիրել 29.03.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 100).

8) գնահատող հանձնաժողովի 28.03.2023 թվականի արտահերթ նիստի թիվ 7 արձանագրության համաձայն՝ գնահատող հանձնաժողովը որոշել է նիստը կասեցնել ն հայտերի բացման ու գնահատման հաջորդ նիստը հրավիրել 30.03.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101).

9) գնահատող հանձնաժողովի 30.03.2023 թվականի թիվ 8 արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության կողմից հրավերի պահանջների նկատմամբ

անհամապատասխանությունների շտկման նպատակով սահմանված կարգով ն ժամկետում ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված հայտը չի համապատասխանում հրավերով սահմանված պայմաններին, ։-մասնավորապես՝ «Ընդամենը» տողում նշված գումարը չի համապատասխանում «Ընդհանուր արժեքը» սյուշեօակի տողերի հանրագումարին, հետնաբար չեն համապատասխանում նան «Չնախատեսված ծախսեր 376» տողում չնախատեսված ծախսերի (372), «Ընդամենը» տողի հանրագումարի, «ԱԱՀ» տողում ԱԱՀ-ի (2072) ն «Ընդհանուրը» տողի հանրագումարի հաշվարկները: Նույն արձանագրությամբ որոշվել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար ն մերժել (հատոր 1-ին, գ.թ. 102, 103).

10) Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Ն. Գալստյանի 02.05.2023 թվականի թիվ 5 որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել են Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը ն Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը: Որպես Ընկերության՝ գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հիմք նշվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը «խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը» (հատոր 1-ին,

7

գ.թ. 85, 86):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2Զ/4968/02/23 ն թիվ ԵԴԶ/7344/02/23 քաղաքացիական գործերով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՛ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում ն հիմք հանդիսանալ մասնակցին գնումեերի գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ ն ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում եմ հետնյալ հիմնական հասկացությունները.

1) պատվիրատու՝

ա. Հայաստանի .,. Հանրապետության ՍահմանադրութամբԲ նե Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ.

(..

3) գնում՝ պատվիրատուի հատուցմամբ՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների ն ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ամպրանքների, աշխատանքների ն ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձնով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.

(..

5) մասնակից՝ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

8

6) ընտրված մասնակից՝ մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.

7) հրավեր՝ պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

(..

21) գնումների բազային միավոր՝ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

(..

23) գնման գործընթաց՝ գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների ն պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը ն կառավարումը.

(..):

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝

խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը ն մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝

1)հրավերի պահանջներին իր տվյալների 0համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին ն վայրում՝ հայտերի բացման նիստում: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են՝ տեղեկություններ բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի՝ հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով

9

սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:

Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձնով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայություւը ն դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (..):

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված

անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը

10

հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, ն բավարարվում է պատվիրատուի կարիքը:

Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:

Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝

1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ ն օգտավետ) առաջարկի ընտրության ն նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.

2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված ն հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:

Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի ն գնման գործընթացի մասնակիցների միջն ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ ն օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային ն ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջն մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալի, Օրենքով նախատեսված միակողմանի գործողություններ (գնումների հայտարարության ն հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը ն այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջն կնքված պայմանագիրը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումների գործընթացում ստանձնած պարտավորությունների ապահովման գործիքակազմի առումով օրենսդիրը նախատեսել է հայտի ապահովման ն պայմանագրի ապահովման ինստիտուտները: Ընդ որում, հայտի ապահովումը դիտարկվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող |Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ|, իսկ պայմանագրի ապահովումը՝ սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց լՕրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ| (տես Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով

11

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչե, պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել նս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հեր կապված բողոքներ քենող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ մասնակիցը որնէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, նե հրավերով նախատեսված փաստաթղթերը նուն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետնանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն ն մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետնանքների կիրառման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝

1) հայտն օրենքով նեն հրավերով սահմանված (կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ամպահովումը հավաստող) կցելու գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (ե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝

12

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նան իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձնով ն ժամկետում ներկայացնելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով ն հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետնանքները, նախնառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից: Այսպես՝

յեթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նուն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչն կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներաոռյա այն դեպքերը երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը ն մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետնանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նան այլ անբարենպաստ հետնանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն |Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ|, ինչպես նան ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում |Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ|:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի

13

«ա» ենթակետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

2) մասնակիցը հրավերով ն (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի ն (կամ) որակավորման ապահովման գումարը:

Միննուն ժամանակ Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա՝

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:

Վերոշարադրյալից բխում է, որ գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցումից զատ նրա համար այլ անբարենպաստ հետնանքներ կարող են առաջանալ միայն այն դեպքերում, երբ վերջինս թույլ է տվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում ն հրավերով սահմանված ժամկետում չի վճարել հայտի ապահովման գումարը (վերջին պայմանը՝ եթե կիրառելի է'): Այլ կերպ ասած` մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:

Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի բովանդակությունից բխում է, որ գնումների գործընթացի մասնակցի վարքագիծը կարող է որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում հետնյալ դեպքերում՝

1) մասնակցի՝ հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը գնահատող հանձնաժողովի կողմից գնահատվում է որպես իրականությանը չհամապատասխանող.

2) մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում

հրավերով նախատեսված փաստաթղթերը.

' Կարգի 32-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը (պլանավորված (կանխատեսվող) գնման ընդհանուր գինը) չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձնով: (...): Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձնով: (...):

լ4

3) ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձնով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ երբ օրենքի լեզուն պարզ, միանշանակ ն հասկանալի է, դատարանն այլնս այն լրացուցիչ մեկնաբանելու պարտականություն չի կրում ու մեկնաբանման այլ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է (այն մեկնաբանվում է բառացիորեն): Օրենքը միանշանակ չէ միայն այն դեպքում, երբ այն կարող է միաժամանակ ողջամտորեն տարբեր կերպ մեկնաբանվել կամ բավարար չափով հստակ ձնակերպված չէ: Սա բխում է այն կանոնից, որ դատարանն առաջին հերթին պետք է ենթադրի, որ օրենսդիրը սահմանել է օրենքով այն, ինչ ինքն իրականում նկատի ունի (տես Լնոն Բարսեղյանն ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.04.2022 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետը շարադրված է բավարար չափով հստակ ն հասկանալի, ողջամտորեն բացակայում է այն տարբեր կերպ մեկն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ2/7636/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել