ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134.1 — Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը 1.
Ամփոփում
Հոդված 134.1. Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը 1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն: Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը, բացառությամբ գտնված (ընկեցիկ) երեխաների, որոնց նկատմամբ փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 134.1. Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը 1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն: Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը, բացառությամբ գտնված (ընկեցիկ) երեխաների, որոնց նկատմամբ փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարում է երեխայի հայտնաբերման վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը: Փաստացի խնամակալը կամ հոգաբարձուն ժամանակավորապես ստանձնում է օրինական ներկայացուցչի գործառույթներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են երեխայի կենսաապահովումն ու իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որը տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է գնահատումը, տրամադրում է եզրակացություն և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին: (134.1-ին հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
