ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 460 — Համաձայնության վերաբերյալ բանակցությունները 1.
Ամփոփում
Հոդված 460. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները 1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ: 2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տո
Ամբողջ Տեքստ
Հոդված 460. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները 1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո հանրային մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում մեղադրյալի և նրա պաշտպանի հետ:
2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, հանրային մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններին: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Եթե վնասը պատճառվել է պետությանը, ապա բանակցություններում պետության անունից հանդես է գալիս մեղադրողը։
3. Հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի վերաբերյալ համաձայնության գալուց հետո կողմերը բանակցություններ են սկսում մեղադրյալի նկատմամբ նշանակման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ: Համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը և բռնագրավվող գույքը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:
4. Բանակցությունների արդյունքով համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝ 1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը. 2) հանրային մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը. 3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, մեղադրյալի դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ. 4) պաշտպանի անունը և ազգանունը. 5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը. 6) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը. 7) մեղադրական եզրակացության մեջ նշված արարքը և դրա համաձայնեցված իրավական գնահատականը. 8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը. 9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը. 10) բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը (եթե դրանք համաձայնեցվել են):
5. Բանակցություններին մեկից ավելի մեղադրյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն:
6. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը:
7. Համաձայնությունը համարվում է կնքված մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և բանակցություններին մասնակցելու դեպքում տուժողի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրելու պահից:
8. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ հանրային մեղադրողը հանձնում է դատարան, մեղադրյալին, նրա պաշտպանին և տուժողին:
9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում նախնական դատալսումները շարունակվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: (460-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-241-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
