ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 175 — Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը (վերնագիրը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն) 1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)` 1) ընտրական իրավունքն իրականացնելիս. 2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս. 3) որպես
Ամբողջ Տեքստ
Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը (վերնագիրը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն) 1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)` 1) ընտրական իրավունքն իրականացնելիս. 2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս. 3) որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս. 4) դոնորի պարտականություններ կատարելիս. 4.1) (կետն ուժը կորցրել է 09.10.20 ՀՕ-460-Ն ) 4.2) սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի, սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով` 1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը. 2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը: Սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով նախատեսված դեպքերում աշխատողի վարձատրությունն իրականացվում է սույն օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով: 3. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) 4. (մասն ուժը կորցրել է 09.10.20 ՀՕ-460-Ն ) (175-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց.
17.06.16 ՀՕ-109-Ն, փոփ.
09.10.20 ՀՕ-460-Ն, լրաց., փոփ.
03.05.23 ՀՕ-160-Ն ) (09.10.20 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
