Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-200-Ն6 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝ 1) 6-րդ մասի «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ, 21-րդ և 22-րդ մասերով» բառերով.

2) 21-րդ մասում՝ ա․ «և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի» բառերով, բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»․ 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մասով. «22. Ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում՝ 1) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Սույն կետի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսից. 2) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի ձեռքբերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»: Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով. «13) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների) վերագրվող՝ այդ իրերի ձեռքբերման հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:»: Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև 2-րդ հոդվածը կիրառվում են 2026 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների, ինչպես նաև այդ գործարքներին վերագրվող՝ ձեռքբերումների գծով հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի մասով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման նպատակով մինչև սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-200-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-200-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.05.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2026 Հիմնական ակտ 06.05.2026, ՀՕ-200-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-200-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել