Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրական

Ամբողջ Տեքստ

Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:

3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի քանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը և կառուցվածքը:

4. Ծառայության պետը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջներ:

5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմնի կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմինը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել