Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 510 — Ապրանքի հրապարակային օֆերտա 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 510AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 510 — Ապրանքի հրապարակային օֆերտա 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 510. Ապրանքի հրապարակային օֆերտա 1. Անձանց անորոշ շրջանակի հասցեագրված ապրանքի առաջարկը` գովազդով, քարտացուցակներով (կատալոգներով) և նկարագրությամբ, համարվում է հրապարակային օֆերտա (453 հոդվածի 2-րդ կետ), եթե այն պարունակում է մանրածախ առուվաճառքի պայմանագրի բոլոր էական պայմանները: 2. Ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 510. Ապրանքի հրապարակային օֆերտա 1. Անձանց անորոշ շրջանակի հասցեագրված ապրանքի առաջարկը` գովազդով, քարտացուցակներով (կատալոգներով) և նկարագրությամբ, համարվում է հրապարակային օֆերտա (453 հոդվածի 2-րդ կետ), եթե այն պարունակում է մանրածախ առուվաճառքի պայմանագրի բոլոր էական պայմանները:

2. Ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայրում տեղեկություններ (նկարագրություններ, կատալոգներ, ապրանքների լուսանկարներ և այլն) տրամադրելը համարվում է հրապարակային օֆերտա, անկախ այն բանից, դրանցում նշված են ապրանքի գինը և մանրածախ առուվաճառքի պայմանագրի մյուս էական պայմանները, թե ոչ, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել