Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-454-Ն15 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի սեպտեմբերի 15 - ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածում՝ 1) 2.2-րդ աղյուսակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Արարատ Արարատ քաղաք Վեդի քաղաք Արարատ գյուղ Ավշար գյուղ Արմաշ գյուղ Երասխ գյուղ Զանգակատուն գյուղ Լանջառ գյուղ Նոյակերտ գյուղ Ուրցալանջ գյուղ Պարույր Սևակ գյուղ Սուրենավան գյուղ Վարդաշատ գյուղ Տիգրանաշեն գյուղ Այգավան գյուղ Արալեզ գյուղ Գինեվետ գյուղ Գոռավան գյուղ Դաշտաքար գյուղ Եղեգնավան գյուղ Լանջանիստ գյուղ Լուսաշող գյուղ Լուսառատ գյուղ Նոր կյանք գյուղ Նոր ուղի գյուղ Շաղափ գյուղ Ոսկետափ գյուղ Սիսավան գյուղ Վանաշեն գյուղ Տափերական գյուղ Ուրցաձոր գյուղ Փոքր Վեդի գյուղ»․ 2) 2.5-րդ աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.Վանաձոր Վանաձոր քաղաք Գուգարք գյուղ Դարպաս գյուղ Շահումյան գյուղ Փամբակ գյուղ Ազնվաձոր գյուղ Անտառամուտ գյուղ Արջուտ գյուղ Բազում գյուղ Գուշար գյուղ Դեբեդ գյուղ Եղեգնուտ գյուղ Ժամատուն գյուղ Լեռնապատ գյուղ Լեռնաջուր գյուղ Ծաղկոց գյուղ Մարգահովիտ գյուղ Ձորագետ գյուղ Ձորագյուղ գյուղ Վահագնաձոր գյուղ Վահագնի գյուղ Քարաբերդ գյուղ»։ Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետը և 2.5-րդ աղյուսակի 107-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 3. Օրենքի 11.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հավելված 11.3 « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Արարատ համայնքը գտնվում է Արարատի մարզի հարավարևմտյան մասում։ Համայնքը հյուսիսից «Ա» սահմանային կետից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արարատի մարզի Արտաշատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, «Գ»-«Դ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իսկ արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին։»։ Հոդված 4. Օրենքի 11.38-րդ հավելվածում «Վեդի» բառը փոխարինել «Արարատ» բառով։ Հոդված 5. Օրենքի 11.39-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքի 16.1-ին, 16.3-րդ, 16.78-րդ, 16.80-րդ հավելվածներում «Փամբակ» բառը փոխարինել «Վանաձոր» բառով: Հոդված 7. Օրենքի 16.73-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 16.81-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հավելված 16.81 « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Վանաձոր համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հարավային մասում: Համայնքը հյուսիսային «Ա» սահմանային կետից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ստեփանավան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Թումանյան համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Տավուշի մարզին, «Ե»-«Զ» հատվածով՝ Ֆիոլետովո համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Կոտայքի մարզին, «Է»-«Ը» հատվածով՝ Լերմոնտովո համայնքին, «Ը»-«Թ» հատվածով՝ Կոտայքի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով՝ Արագածոտնի մարզին, «Ժ»-«Ա» հատվածով՝ Սպիտակ համայնքին։»։ Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. սեպտեմբերի 17 Երևան ՀՕ-454-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-454-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ Կարգավիճակ Գործում է (19.09.2026-մինչ օրս) Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.09.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.09.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.09.2026 Հիմնական ակտ 15.09.2026, ՀՕ-454-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.11.1995, ՀՕ-18 07.11.1995, ՀՕ-18 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-454-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել