ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 167 — Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ 3 օդի հաշվարկով: Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի
Ամփոփում
Հոդված 167. Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ 3 օդի հաշվարկով: Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի ցուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես են տեղադրվում, որ յուրաքանչյուրի կողքին կամ իրար մոտեցված 2 մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամերձ պահարանիկի համար, իսկ մահճակալների շարքերի միջև մնա անձնակազմի շարքի համար անհրաժեշտ հեռավորություն, մահճակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 167. Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ 3 օդի հաշվարկով: Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի ցուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես են տեղադրվում, որ յուրաքանչյուրի կողքին կամ իրար մոտեցված 2 մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամերձ պահարանիկի համար, իսկ մահճակալների շարքերի միջև մնա անձնակազմի շարքի համար անհրաժեշտ հեռավորություն, մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով: Մահճակալները պետք է միատեսակ (ստանդարտ) լինեն: Ննջարաններում մահճակալների տեղադրումը կարող է կատարվել մեկ կամ երկու հարկաշարքով: Կին զինծառայողները տեղավորվում են մեկ հարկաշարքով մահճակալների դասավորություն ունեցող ննջարաններում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
