Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 63 — Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 63AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 63 — Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 63. Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը 1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն: 2. Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով

Ամբողջ Տեքստ

Հոդված 63. Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը 1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:

2. Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

3. Քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում: Այդ հիմնարկներում քվեարկությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով : Գ Լ ՈՒ Խ 11 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել