Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-149-Ն24 նոյեմբերի, 2004 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36 1 -րդ հոդվածով` « Հոդված 36 1 . Ա ՎԱՆԴՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետևյալ եկամուտների մասով` ա) առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների մասով. բ) Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով. գ) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից հետևյալ ակտիվներում` - Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ, - Կենտրոնական բանկի արժեթղթերում, - ոսկու ստանդարտացված ձուլակտորներում, - բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում, - բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում. դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ ֆինանսական ակտիվներում:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-149-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-149-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.01.2005-31.12.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1470 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.12.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.01.2005 Ուժը կորցրել է 31.12.2023 Հիմնական ակտ 24.11.2004, ՀՕ-149-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.09.1997, ՀՕ-155 30.09.1997, ՀՕ-155 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2004 թ.
Գործի #:
ՀՕ-149-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել