Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-74-Ն11 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի հունիսի 11-ին «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում յոթերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. « ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երևույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երևույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին և առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:».

2) 4-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում» բառերը հանել.

3) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն. «Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ մաս. «6.1. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տևել վեց ժամից ավելի: Նույն երևույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել և պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների,» բառերը.

2) 2-րդ մասի «անցկացնելու» բառից հետո ավելացնել «այլ միջոցառումներ և» բառերը: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ. «1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.».

2) 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանելով» բառից առաջ ավելացնել «նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը և» բառերը: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-74-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-74-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.06.2008-02.05.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.623 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.06.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.06.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.06.2008 Ուժը կորցրել է 02.05.2011 Հիմնական ակտ 11.06.2008, ՀՕ-74-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.04.2004, ՀՕ-63-Ն 28.04.2004, ՀՕ-63-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հունիսի, 2008 թ.
Գործի #:
ՀՕ-74-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել