ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 126 — Երեխային որդեգրելու իրավական հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 126. Երեխային որդեգրելու իրավական հետևանքները 1. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։ 2. Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 126. Երեխային որդեգրելու իրավական հետևանքները 1. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։
2. Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները և ազատվում են պարտականություններից։
3. Երեխային մեկ անձի կողմից որդեգրելիս անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները կարող են պահպանվել մոր ցանկությամբ, եթե որդեգրողը տղամարդ է, կամ հոր ցանկությամբ, եթե որդեգրողը կին է։
4. Եթե որդեգրվող երեխայի ծնողներից մեկը մահացել է, ապա մահացածի ծնողի (երեխայի պապի կամ տատի) խնդրանքով կարող են պահպանվել անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները մահացած ծնողի ազգականների նկատմամբ, եթե այդ են պահանջում երեխայի լավագույն շահերը։ Մահացած ծնողի ազգականների՝ որդեգրված երեխայի հետ շփման իրավունքն իրականացվում է սույն օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով։
5. Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
6. Երեխայի որդեգրման՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավական հետևանքները վրա են հասնում` անկախ այդ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ որդեգրողին որպես ծնող գրառելուց։
7. Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի և սահմանված այլ արտոնությունների իրավունք: (126-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
