Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 262 — Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նա
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 262AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 262 — Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նա

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 262. Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը 1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 262. Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը 1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել