Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-89-Ն4 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով. «5.1. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ սույն հոդվածում նշված անդամները, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող։ 5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքում անձի անհայտ կորելու օր է համարվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անհայտ կորելու օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի անհայտ կորելու օրը, ապա նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»: Հոդված 2. Օրենքի 32.1-ին հոդվածի 3-րդ մասը «նշանակվում է կերակրողի մահվան» բառերից հետո լրացնել «(սույն օրենքով սահմանված դեպքում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված՝ անհայտ կորելու կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու)» բառերով, իսկ նույն մասը «ներկայացվել է կերակրողի մահվան» բառերից հետո՝ «(սույն օրենքով սահմանված դեպքում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու)» բառերով: Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026թ. մարտի 30 Երևան ՀՕ-89-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-89-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.05.2026 Հիմնական ակտ 04.03.2026, ՀՕ-89-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.12.2013, ՀՕ-154-Ն 12.12.2013, ՀՕ-154-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-89-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել