ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8.1 — Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրմա
Ամփոփում
Հոդված 8.1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժումը 1. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը, եթե` ա) ներկայացվել են կեղծ կամ անարժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 8.1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժումը 1. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը, եթե` ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին. գ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջներին. դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հաստատված ուղեցույցի համաձայն` այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը. ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը: (8.1-ին հոդվածը լրաց.
14.04.11 ՀՕ-131-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
