ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
13 հուլիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Ռոբերտ Մարտիրոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռոբերտ Մարտիրոսյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հունիսի 25-ին։
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 210-րդ հոդվածի 4- րդ կետի, 231-րդ հոդվածի 3 և 5-րդ կետերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի 2-րդ կետի դրույթները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 2018թ. փետրվարի 9-ի օրենսգրքի 393, 394 և 395-րդ հոդվածների դրույթները համարել ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63 ու 73-րդ հոդվածներին հակասող և ճանաչել անվավեր։
2. ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ իր վերաքննիչ բողոքը վերադարձվել է միայն այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չի եղել պետական տուրքի վճարման անդորրագիրը, և իր բողոքի մերժման համար հիմք է հանդիսացել նշյալ դրույթը, որը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին արգելափակելով դատարանի մատչելիության իրավունքը։ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 231-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի 2- րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել վճռաբեկ բողոքը նշելով բողոքում առկա թերությունները։ Դիմողի համոզմամբ նշված թերությունները վերացնելուց հետո իր վճռաբեկ բողոքը պետք է ընդունվեր վարույթ և իր օգտին որոշում կայացվեր։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, ըստ դիմողի, նոր թերություն հայտնաբերելով, մերժել էր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը չտրամադրելով իրեն լրացուցիչ ժամանակ մատնանշված թերությունը շտկելու համար։
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
3.1 ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 231-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ
Նշյալ դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է։
Այսպես, խնդրո առարկա գործին առնչվող դատական ակտերի, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2018թ. հունվարի 17-ի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը ու չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, ինչպես նաև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչըե։ Դրանից հետո դիմողը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 2018թ. փետրվարի 21-ի որոշմամբ։ Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «… թեև բողոք բերած անձը որպես բողոքի հիմք մատնանշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայության հիմնավորումըե։
Այսինքն, դիմողը, շտկելով Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները, կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն դրա մեջ չի հիմնավորել ՀՀ Քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 234-րդ հոդվածի 2- րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայության հիմնավորումը։ Մինչդեռ օրենսդիրը հստակ սահմանազատել է վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների 2 խումբ ձևական և բովանդակային։ Ընդ որում, եթե ձևական պահանջներին անհամապատասխանությունը հիմք է դառնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար, ապա բովանդակային պահանջներին անհամապատասխանությունը հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար։ Այս համատեքստում ակնհայտ անհիմն են դիմողի այն փաստարկները, որ Վճաբեկ դատարանը, նոր թերություն հայտնաբերելով, չի տրամադրել իրեն լրացուցիչ ժամանակ մատնանշված թերությունը շտկելու համար։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը
« պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները,
փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում,... ե։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները։ 3.2 ՀՀ քաղաքացիական դատավարության 2018թ. փետրվարի 9-ի օրենսգրքի 393, 394 և 395-րդ հոդվածների վերաբերյալ
Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել։
Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն, ի թիվս այլնի, այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունըե։ Նշյալ հոդվածն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները.
դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է նորմատիվ իրավական ակտի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
3.3 ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 210- րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ
Նշյալ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է Վերաքննիչ դատարանի 2017թ. հուլիսի 17-ի որոշմամբ։
Սույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու, պետական տուրքը չվճարելու և բողոքի օրինակը գործին մասնակից անձանց չուղարկելու հիմքերով։ Դիմողը 2017թ. հուլիսի 31-ին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2017թ. օգոստոսի 4-ի որոշմամբ վերջնական վերադարձվել է բողոքի օրինակը գործին մասնակից անձանց չուղարկելու հիմքով։ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը դիմողը վիճարկել է վճռաբեկության կարգով։ Վճռաբեկ դատարանը 2017թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ Այսինքն նշյալ դրույթի մասով դիմողը բաց է թողել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը։
Անհատական դիմումին առաջադրվող օրենսդրական պահանջներից մեկն, ի թիվս այլնի, այն է, որ դիմողը պետք է Սահմանադրական դատարան դիմի «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում, պահանջ, որը չի պահպանվել դիմողի կողմից նշյալ դրույթի մասով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Ռոբերտ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննության
ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
13 հուլիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
