Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-162 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ

2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Շավարշ Մկրտչյանը և այլոք 2011թ. նոյեմբերի 16-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 16- րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջներին։

Դիմողները պնդում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ մատնանշված հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու պարագայում գործում է համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման իրավունքի առկայության կանխավարկածը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, քանզի վերջինս երաշխավորում է սեփականության իրավունքով սեփականատիրոջը պատկանող գույքը տնօրինելու իրավունքը, ինչը ենթադրում է գույքի տնօրինման իրավունք, բացառապես գույքի սեփականատիրոջ կամ բոլոր սեփականատերերի միանշանակ համաձայնություն։

1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերին համապատասխան սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է այնքանով, որքանով դիմողները բավարար ու անհրաժեշտ իրավաբանական փաստարկներով և եզրահանգումներով պատշաճ կերպով չեն հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավադրույթների ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը, ավելին նրանց հիմնավորումները կրում են բացառապես ձևական բնույթ և ուղղված են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարցին։ Դիմողները, ըստ էության, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ իրավանորմերի

սահմանադրականությունը իրականում բարձրացնում են նշված նորմերի կիրառման իրավաչափության հարց։ Մատնանշված դրույթներն իրենց բովանդակային իմաստով սահմանադրաիրավական վեճ չեն հարուցում։ Փաստորեն, դիմողները փորձել են դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավանորմերի սահմանադրականության խնդրին։ Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ դիմողներն իրավաբանորեն չեն հիմնավորել վիճարկվող օրինադրույթների և իրենց իրավունքների խախտման փաստի միջև առկա պատճառահետևանքային կապը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։ Ասվածը վկայում է, որ վերոհիշյալ իրավանորմերի մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու և դիմողների կողմից վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց բարձրացնելու կապակցությամբ։

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի առումով սույն անհատական դիմումի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են, քանի որ դիմողների կողմից պահպանվել են սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված ընդունելիության բոլոր պայմանները։ Դիմողները միջնորդություն են ներկայացրել քննության առարկա գործով պետական տուրքի վճարումից ազատելու կամ հետաձգելու մասին վկայակոչելով իրենց գույքային դրությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Շավարշ Մկրտչյանի և այլոց անհատական դիմումով գործը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի մասով ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել։

4. Դիմողներին ազատել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից։

Նախագահող

Անդամներ

2 դեկտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել