Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան13 մայիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 13 մայիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

13 մայիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի

Զ. Ղուկասյանի

Քննության առնելով քաղ. Արամ Սարգսյանի եւ Ա. Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղ. Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը 28.04.2009թ. դիմել են սահմանադրական դատարան՝ վիճարկելով ««Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2008թ. մարտի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 1 հոդվածի, 2 հոդվածի 1-ին մասի, 5 եւ 6 հոդվածների սահմանադրականությունը։

2. Դիմողներն իրենց գործով կայացված՝ ՀՀ վարչական դատարանի 2008թ. մարտի 27-ի թիվ ՎԴ-2421/05/08 վճռի դեմ վճռաբեկ բողոք են բերել 2008թ. սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229 հոդվածով սահմանված ժամկետի ավարտից շուրջ երեք ամիս անց՝ միջնորդելով վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու ժամկետը ճանաչել հարգելի։ Վճռաբեկ դատարանն իր 2008թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ, մերժելով նշված միջնորդությունը, որոշել է վերադարձնել վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ այն ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ։

3. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը կարող է կոնկրետ գործով իր սկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով սահմանադրական դատարան դիմել միայն այն դեպքում, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու վերաբերյալ դիմողների միջնորդությունը վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է՝ դատական կազմը գտնում է, որ դիմողներն օրենքով սահմանված կարգով չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 9- րդ կետով, 69 հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի «զ» կետով սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղ. Արամ Սարգսյանի եւ Արտակ Զեյնալյանի` ««Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2008թ. մարտի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 1 հոդվածի, 2 հոդվածի 1-ին մասի, 5 եւ 6 հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասին դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել:

Նախագահող՝

անդամներ՝

Կ. Բալայան

Վ. Հովհաննիսյան

Զ. Ղուկասյան

ԴԱՏԱՐԱՆԻ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մայիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել