ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Քրեական պատասխանատվության սուբյեկտը 1.
Ամփոփում
Հոդված 19. Քրեական պատասխանատվության սուբյեկտը 1. Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաև իրավաբանական անձը: 2. Այն անձը, որի 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի 155-161-րդ հոդվածներով, 166-170-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածով, 198-րդ հոդվածով, 252-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 254-
Ամբողջ Տեքստ
Հոդված 19. Քրեական պատասխանատվության սուբյեկտը 1. Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաև իրավաբանական անձը:
2. Այն անձը, որի 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի 155-161-րդ հոդվածներով, 166-170-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածով, 198-րդ հոդվածով, 252-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 258-րդ հոդվածով, 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 297-րդ հոդվածով, 338-րդ հոդվածով, 339-րդ հոդվածով, 397-րդ հոդվածով կամ 398-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար:
3. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության:
4. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել ամբողջությամբ գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա պատիժ նշանակելիս դա հաշվի է առնվում որպես մեղմացնող հանգամանք:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
