Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ծառուկյան — ԼԴ4/0001/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ծառուկյան — ԼԴ4/0001/01/17

Վճռաբեկ դատարանԼԴ4/0001/01/1727 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2016 թվականի հուլիսի 27ին ՇՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 112րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19105916 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հուլիսի 27ի որոշմամբ Աշոտ Գագիկի Միքայելյանը ճանաչվել է տուժող: 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Արմեն Սմբատի Ծառուկյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Արմեն Ծառուկյանը ներ

Ամբողջ Տեքստ

Մ: Է ԼԴ4/0001/01/17

2 Ջ ԱՆՈ ԿԻ ի

քա» ՀԱ Գ)

նո:

ագի ատ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան

դատավորներ՝ Ա.Նիկողոսյան

Ա.Մնացականյան

27 հունիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Սմբատի Ծառուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 27ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 112րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19105916 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հուլիսի 27ի որոշմամբ Աշոտ Գագիկի Միքայելյանը ճանաչվել է տուժող:

2016 թվականի դեկտեմբերի 19-ին Արմեն Սմբատի Ծառուկյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Արմեն Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 22-ին Ա.Ծառուկյանն ազատվել է արգելանքից, ն նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի հունվարի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Արմեն Ծառուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1Լին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|` 2023 թվականի հունվարի 20ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռոը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ

3

դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս չի պահպանել|Սլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ն Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով մեկնաբանված ու հստակեցված՝ ապացույցների գնահատման չափանիշները ն դրանց միակողմանի ու կամայական գնահատման արդյունքում հաստատված չի համարել Ա.Ծառուկյանին մեղսագրված հանցագործությունը:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով հանցագործության որոշ հանգամանքների վերաբերյալ տուժող Ա.Միքայելյանկ ն ամբաստանյալ Ա.Ծառուկյանի ցուցմունքներին ն դրանք գնահատելով որպես նույնական, որնէ վերլուծութան չի ենթարկել այդ ապացույցների ձնավորման ողջ ընթացքը, դրանց բովանդակությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, ինչպես նան չի գնահատել նրանց ցուցմունքների փոփոխման հնարավոր պատճառներն ու դրանց վրա ազդող գործոնները, ն դրանք չի համադրել գործում առկա մյուս ապացույցների հետ:

Բողոքաբերը փաստարկել է նան, որ ստորադաս դատարանը պատշաճ չի գնահատել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող տուժողի հակասական, իրարամերժ ցուցմունքները, մասնավորապես, ճիշտ չի գնահատել այն հանգամանքը, որ տուժողն իր յուրաքանչյուր ցուցմունքում տարբեր կերպ է նկարագրել դեպքի իրական հանգամանքները՝ այդ կերպ փորձելով խեղաթյուրել իրականությունը ն դեպքը ներկայացնել որպես դժբախտ պատահար: Մինչդեռ, ըստ բողոքի հեղինակի, վերջինիս պատճառաբանությունները հերքվել են ինչպես սույն գործով

4

իրականացված փորձաքննությունների եզրակացություններով, այնպես էլ գործով ձեռք բերված ն դատարանում հետազոտված այլ ապացույցներով:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի ն քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությունն Օավեի քան բավարար է Ա.ԽԾառուկյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու ն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատված համարելու համար:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները ն ստորադաս դատարանների իրավական

դիրքորոշումները.

7. Արմեն Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) ՐՆ/ա, հանդիսանալով ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 6 խցում

ազատազրկման ձնով պատիժ կրող դատապարտյալ, 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժաւմը 12:30-ի սահմաններում, դանակով ուժգնությամբ ն շեշտակի մեկ հարված հասցնելով խցում գտնված դատապարվյալ Աշու: Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի` հետին անութային գծով 4րդ միջկողի հավփվածում՝ նրա առողջությանը դիտավորությամը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած մարմնական վնասվածքի ձնով»':

8. Ամբաստանյալ Արմեն Ծառուկյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ խցում եղել են հինգ հոգով, ժամը 15:00-ից սկսվում է իրենց զբոսանքի ժամը, Արկադին, Սամվելը ն Հովոն գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Աշոտը մնացել են խցում: Ինքն այդ ընթացքում հեռախոսով խոսելիս է եղել, հնարավոր է սանհանգույցում եղած լինի, բայց չի հիշում: Աշոտին տեսել է արդեն (Տես վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 206:

5

վիրավոր վիճակում, փորձել է օգնել, հարցրել է, թե ի՞նչ է պատահել, սակայն նա չի խոսել: Կանչել է հսկիչին: Աշոտի հետ ունեցել են նորմալ հարաբերություններ, ընտանիքներով էլ են մոտ եղել: Նա քրեակատարողական հիմնարկում որնէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Չի կարող ասել, թե ով է նրան մարմնական վնասվածք պատճառել::

8.. Ա.Ծառուկյանը, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 27-ին, ժամը 15-ի սահմաններում, Արկադին, Հովիկը ն Սամվելը գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Աշոտը չեն գնացել: Ժամը 15:30-ի սահմաններում նկատել է, որ Ա.Միքայելյանը կանգնած է ջեռուցման համակարգի մարտկոցի վրա, բայց ուշադիր չի եղել, թե ինչով է զբաղված: Այդ ժամանակ ինքը գտնվել է զուգարանում, լնել է «դխկ, շխկ» ձայներ, անմիջապես բացել է զուգարանի դուռը ն տեսել, որ ԱՄիքայելյանն ընկած է գետնին՝ հեռուստացույցի ն աջ մահճակալի միջն: Մոտեցել է նրան, ընկած տեղից բարձրացրել ն նստեցրել մահճակալի վրա, վերջինիս վրա արյուն չի եղել, եթե լիներ, կտեսներ: Կրկին վերադարձել է զուգարան, մի քանի րոպե անց լսել է Ա.Միքայելյանի ձայնը՝ «արա ճղվեց»: Գլուխը դուրս հանելով, տեսել է, որ նա կանգնած է մահճակալի մոտ՝ դեմքով դեպի իրեն ն քայլելով առաջ է եկել՝ աջ ձեռքով բռնած ձախ թնատակը: Անմիջապես մոտեցել է նրան, տեսել է, որ ձախ թնատակի հատվածում արյուն կա, օգնել է նրան գնալ զուգարան, հանել շապիկը ն լվանալ արյունոտ մարմինը: Անհանգստանալով ընկերոջ համար՝ ձայն է տվել հսկիչին: Շսկիչը եկել է ն հարցրել, թե ի՞նչ է եղել, ինքն էլ ասել է, որ «Աշոտիկը ճղվելա»: Կարճ ժամանակ անց խցի դուռը բացել են մի խումբ աշխատակիցներ ն Աշոտին տարել են բուժմաս: Հարցրել են, թե ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է, որ Աշոտիկն ընկել է: Դրանից հետո խուզարկություն են կատարել, իրենց խցում գտել են իր հեռախոսը, խաղաքարտեր ն հացի դանակ: Ինքը հայտարարել է, որ դրանք իրենն են, իսկ այդ արգելված իրերի համար իրեն տեղափոխել են պատժախուց: Այդ դանակն իրենք օգտագործում են հաց կտրելու համար: Աշոտի ընկած վայրում սուր առարկա կամ արյան հետքեր չի նկատել: Ինքն Աշոտին չի հարվածել ո'չ ձեռքով, ո՛չ էլ որնէ առարկայով: Իրենք չեն վիճվել, իր տեսածն այն է, "Տես վարույթինյութեր, հատոր 7-րդ, թերթեր 141-142:

6

որ Աշոտն ընկնելուց է ստացել այդ վնասվածքը: Դեպքի օրը՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, խցում այլ անձանց չի նկատել:

8.2. 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, որպես մեղադրյալ հարցաքննվելիս, Ա.Ծառուկյանը պնդել է, որ Ա.Միքայելյանին չի հարվածել, մարմնական վնասվածք չի պատճառել:

9. Տուժող Աշոտ Միքայելյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն ոչ ոք չի վնասել, ինքն է վայր ընկել ն իրեն վնասել, իսկ Ա.Ծառուկյանին իզուր տեղը դատում են: Իրենք Արմենի հետ հարազատ մարդիկ են: Դեպքի օրը գտնվել է վեցերորդ խցում, մյուսները գնացել են զբոսանքի, իսկ ինքը ն Արմենը երկուսով մնացել են ներսում: Բարձրացել է անտենան ուղղելու ն վայր է ընկել: Հատակին ինչ-որ բան է եղել, որը մտել է իր կողքը: Երբ վայր է ընկել, Ա.Ծառուկյանը զուգարանում է եղել, իսկ խցի դուռը փակ է եղել: Ծառուկյանն իր վնասվածքի մասին ընկնելուց հինգ րոպե հետո է իմացել, զուգարանից դուրս է եկել ն օգնություն ցույց տվել: Հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը գար, իրեն խփեր, գնար»:

9.1. 2016 թվականի հուլիսի 28-ին Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Արկադին, Հովոն ն Սամվելը գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Ա.Ծառուկյանը մնացել են խցում: Այդ ընթացքում ինքն ալեհավաքն է կարգավորելիս եղել, իսկ Ա.Ծառուկյանը զուգարանում մաքրություն է կատարել: Ժամը 15:30-ի սահմաններում բարձրացել է ջեռուցման համակարգի մարտկոցի վրա՝ պատուհանի մոտ դրված ալեհավաքը կարգավորելու համար, ոտքը սայթաքել է, ձախ կողմի վրա ընկել է պահարանի վրա, որի հետնանքով պարանոցը վնասվել է՞:

92. Ա.Միքայելյանը, 2016 թվականի հուլիսի 29ին, օգոստոսի Լին ն դեկտեմբերի 13-ին լրացուցիչ հարցաքննվելիս, ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արմենը չի տեսել իր ընկնելու պահը, քանի որ նա գտնվել է զուգարանում: Ընկած տեղից ինքնուրույն է ոտքի կանգնել: Դրսում անձնական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով զայրացել է ն պտուտակահանը վերցնելով, աջ ձեռքով մեկ անգամ ուժեղ 3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 200-203:

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 210-212:

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 142-143:

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 17-18:

7

խփել է ձախ թնատակին: Ընկնելուց մինչն խփելը տնել է մոտ մեկ րոպե: Դա Ա.Ծառուկյանը չի տեսել, նա, ընկնելու ձայնը լսելով, դուրս է եկել զուգարանից, մոտեցել է իրեն, տեսել է վնասվածքն ու ձայն տվել հսկիչներին: Իրեն ոչ-ոք չի խփել ն վնասվածք չի պատճառել, դրսում պարտքեր է ունեցել, հոգեբանական լավ վիճակում չի եղել, այդ իսկ պատճառով ինքն է իրեն հարվածել: Պտուտակահանը վաղուց է ունեցել, չգիտի, թե այն ինչպես է հայտնվել իրենց խցում: Քանի որ ինքն է այն գտել, պատկանել է իրեն, ոջ մեկը չի իմացել, որ ինքը պտուտակահան ունի: Նշել է նան, որ չի հիշում, թե հարվածելուց հետո պտուտակահանն ուր է գցել՛:

9.3. 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, մեղադրյալ Ա.Ծառուկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն Արմենը զուգարանում էր, ինքն էլ հեռուստացույցի ալեհավաքն ուղղելու համար բարձրացել էր պատուհանի վրա, որտեղից ընկել է սեղանի ն պահարանի արանքում, որտեղ իր ձեռքով պատրաստած սուր կտրող գործիքներ ուներ: Դրանք գետնի վրա թափված էին: Ինքն ընկել է դրանց վրա ու այդ ընթացքում նկատել է, որ արյունոտվել է: Այդ ժամանակ Արմենը զուգարանից դուրս է եկել վայր ընկնելու ձայներից: Քանի որ բան չէր եղել, նա նորից գնացել է զուգարան, իսկ ինքը, ինչքանով որ հիշում է, նյարդայնացել է ու ինքն իրեն հարվածել, որի հետնանքով պարանոցը ն այլ տեղերն էլ քերծվել ենճ:

9.4. Ա.Միքայելյանի՝ Առաջին ատյանի դատարանում հրապարակված՝ նախորդ դատաքննության ընթացքում տված ցուցմունքի համաճայն՝ մարմնական վնասվածքն ինքը ստացել է ալեհավաքի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում ներքնում դրված գործիքների վրա վայր ընկնելու հետնանքով: Ընկնելուց հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, իսկ գործիքները քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն են հավաքել, դրանք պետք է նրանց մոտ լինեն: Ալեհավաքն ուղղելու ժամանակ վայր է ընկել հատակին, ընկած ժամանակ մի անգամ պտուտակահանի նման սուր առարկայով հարվածել է ինքն իրեն: Նշված պտուտակահանը եղել է ինքնաշեն, այն ինքն է պատրաստել: Ենթադրում է, որ խորը վնասվածքը ստացել է ընկնելու, այլ ոչ թե պտուտակահանով հարվածելու 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 30-31, 68-69, հատոր 2-րդ, թերթեր 125-126:

Ց Տես վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 212-214:

8

հետնանքով: Վայր ընկնելու հետնանքով խուցն արյունոտվել է, այն մաքրել են, իսկ գործիքը գցել է զուգարանում գտնվող խողովակի մեջ, որին Ա.Ծառուկյանն ականատես չի եղել, իսկ երբ տեսել է, որ ինքն արյունոտված է, բուժօգնություն է կանչել: Ա.Ծառուկյանն անմիջապես եկել ն ընկած տեղից բարձրացրել է իրեն, բայց այդ ժամանակ չեն տեսել, որ վնասվածք ունի: Ընկնելուց պարանոցը կպել է պահարանին, որի հետնանքով պարանոցը նույնպես վնասվել է: Վնասվածքը ստացել է ժամը 15:00-ի սահմաններում, որից մոտ 5-10 րոպեի ընթացում խուցը մաքրել ն գործիքները թափել է: Ա.Ծառուկյանին չի ասել, որ ինքնավնասում է կատարել: Ընկնելուց հետո մի քանի վայրկյան մնացել է այդ վիճակում, նյարդայնացել է ն այդ պտուտակահանով հարվածել ինքն իրեն, որից հետո է միայն Ա.Ծառուկյանը զուգարանից մոտեցել իրեն: Տուփի մեջ շատ գործիքներ են եղել, այդ թվում նան՝ դանակ, պտուտակահան: Գործիքների մի մասն ինքն է սարքել սրելու միջոցով, մի մասն էլ իր խնդրանքով ուղարկել են: Ինքն իրեն հարվածել է խառտոցի պոչով, որը նույնպես իր կողմից է պատրաստվել: Չի կարող ասել, թե որ գործիքի վրա է ընկել: Նկատելով, որ վայր ընկնելու հետնանքով վնասվածք է ստացել, սկսել են միասին խուցը մաքրել: Այդ ընթացքում ինքը հատակին դրված գործիքները թափել է:

Հրապարակված ցուցմունքների վերաբերյալ տուժողը հայտնել է, որ դրանք ճիշտ են, խորը վնասվածքն ավելի շատ իր ընկնելու հետնանքով է առաջացել, այլ ոչ թե իր հարվածից, Ա.Ծառուկյանը դրա հետ կապ չունի, բացառում է նան այլ անձի կողմից իրեն հարվածելը, այն էլ այն պարագայում, երբ խցի դուռը փակ էր":

10. Վկա Տիգրան Դարբինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է «Վանաձր» քրեակատարողական հիմնարկում որպես անվտանգության ապահովման բաժնի մասնագետ: Դեպքի օրը ծառայություն է իրականացրել 112-րդ խցերի համար: Ժամը 15:00-ի սահմաններում 6-րդ խցի դիտանցքից հարցրել է, թե ով է ցանկանում զբոսանքի դուրս գալ, այդպիսի ցանկություն են հայտնել Ա.Պապյանը, Ս.Թադնոսյանն ու Հ.Մարգարյանը, իսկ Ա.Ծառուկյանն ու Ա.Միքայելյանը հրաժարվել են: Դատապարտյալներին զբոսանքի տանելու համար բացել է խցի դուռը, Ա.Ծառուկյանը պառկած է եղել իր մահճակալին, իսկ Ա.Միքայելյանը դուրս գալով "Տես վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 144-145:

9

զուգարանից՝ նստել է իր մահճակալին: Դուրս եկածներին ուղեկցելով զբոսանքի համար նախատեսված վայր` վերադարձել է պահակակետ, լրացրել զբոսանքից հրաժարման մատյանը, որը ներկայացրել է ԱԾառուկյանին ու Ա.Միքայելյանին՝ նրանց առաջարկելով մոտենալ ու ստորագրել հրաժարման տողի դիմաց: Նրանք իրենց մահճակալներին նստած հեռուստացույց են նայել, իր կանչով մոտեցել են խցի դռանը ն հայտարարել, որ հրաժարվում են ստորագրել մատյանը ն վերադարձել իրենց տեղերը: Համոզված է, որ զբոսանքից հրաժարվելու մատյանը նրանց ներկայացնելու ժամանակ Ա.Միքայելյանը վնասվածք ստացած չի եղել, այլապես չէր կարող այդպես ազատ վեր կենալ մահճակալից ն քայելելով մոտենալ խցի դռանը, բացի այդ դիտանցքից տեսել է, որ Ա.Միքայելյանի շորերը հագին են եղել, նրա մարմնին կամ հագուստներին հետք չի եղել, ձեռքն էլ թնի տակը բռնած չի եղել, եթե արյան հետքեր լինեին, դրանք կնկատեր, որովհետն Ա.Միքայելյանի հագի շապիկը սպիտակ էր: Դրանից հետո մասնաշենքի որնէ խցից բարձր ձայն, աղմուկ կամ այլ կասկածելի ձայն չի լսել: 6-րդ խցից իր հեռանալուց 45-50 րոպե հետո՝ մինչն ժամը 16:00-ը, խցի դռան թակոցի ձայն է լսել, պարզել, որ 6-րդ խուցն է, մոտեցել է: Ա.Ծառուկյանը պահանջել է շտապ բժիշկ կանչել, քանի որ Ա.Միքայելյանն ընկել է ն վատացել: Վայրկյաններ անց Ա.Միքայելյանին դուրս են բերել խցից, իր հարցին վերջինս պատասխանել է, որ «պառավոյի» վրա կանգնած եղունգները կտրելիս սայթաքել է, ընկել գետնին ու վնասվել: Ա.Ծառուկյանի ներկայությամբ խուզարկել են 6-րդ խուցը, հայտնաբերել են մեկ դանակ, խաղաքարտեր ն բջջային հեռախոս, Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ դրանք իրենն են: Խուզարկությամբ արյան հետքեր են հայտնաբերել հեուստացույցի կողքի մահճակալի շորի վրա":

1. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Վահե Ամիրխանյանը, Կարեն Սարգսյանը ն Արմեն Դանիելյանն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ երբ իմացել են, որ 6-րդ խցի դատապարտյալ Ա.Միքայելյանը լուրջ բուժօգնության կարիք ունի, անմիջապես գնացել են նշված խուց: Խցի դուռը Տ.Դարբինյանի կողմից բացելուց հետո իրենք տեսել են, որ այնտեղ են դատապարտյալներ Ա.Միքայելյանն ու Ա.Ծառուկյանը: ՆՏես վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 50-52, հատոր 2, թերթեր 146-148, հատոր 7-րդ, թերթեր

10

Ա.Միքայելյանը մի արյունոտ շոր է սեղմած եղել ճախ թնատակին: Իրենց հարցին, թե ի՞նչ է պատահել, վերջիններս ասել են, որ Ա.Միքայելյանն ընկել է գետնին ն վնասվածք ստացել: Ա.Միքայելյանին ուղեկցել են բուժկետ, իսկ խցում Ա.Ծառուկյանի ներկայությամբ կատարել են խուզարկություն ն հայտնաբերել արգելված իրեր՝ խաղաքարտեր, խոհանոցային դանակ ն բջջային հեռախոս: Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն: Ա.Միքայելյանն ու Ա.Ծառուկյանը միմյանց հետ լավ հարաբերություններ են ունեցել, երկուսն էլ պնդել են, որ Ա.Միքայելյանի վնասվածք ստանալու հետ Ա.Ծառուկյանը որնէ կապ չունի՛:

111. Վահե Ամիրխանյանը նշել է նան, որ եթե նույնիսկ Ա.Ծառուկյանն է Ա.Միքայելյանին վնասվածքը պատճառել, ապա վերջինս հաստատ դրա մասին չի հայտնի իրավապահ մարմիններին, որովհետն դատապարտյալների շրջանում դա համարվում է անպատիվ արարք, որն անելուց հետո մյուս դատապարտյալներն ու կալանավորներն ակնհայտ բացասական են տրամադրվում այդ անձանց դեմ:

1.2. Վերոնշյալի մասին իր ցուցմունքով հայտնել է նան «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արամ Ավետիքյանը::

12. Վկաներ Մամվել (Թադնոսյանը նե Արկադի Պապյանն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրենք նույն խցում պատիժ են կրել Ա.Ծառուկյանի ն Ա.Միքայելյանի հետ, իրենք խցում ունեցել են շատ լավ, ընկերական փոխհարաբերություններ, երբեք չեն վիճել ու չեն կռվել միմյանց հետ: Շուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, իրենք ն Հ.Մարգարյանը դուրս են եկել զբոսանքի, իսկ Արմենն ու Աշոտը մնացել են խցում: Իրենք խուց վերադարձել են ժամը 19-ից հետո ն տեսել են, որ վերջիններս այնտեղ չեն: Չեն հետաքրքրվել ն չեն իմացել, թե ինչ է եղել: Սուր առարկա, արյան կամ կասկածելի հետքեր չեն նկատել":

13. Դեպքի վայրի զննության արձանագրության ն կից լուսանկարչական հավելվածի համաձայն` դեպքի վայր է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր»

«Տես վարույթի նյութեր, հատոր Լիս, թերթեր 74-77, 83-85, հատոր 2-րդ, թերթեր 29-31, հատոր 7-րդ, թերթեր 147-149, 151-153:

Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 85:

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 81:

Կ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 24-29, հատոր 7-րդ, թերթ 153:

11

քրեակատարողական հիմնարկի 3րդ մասնաշենքի թիվ 6-րդ խուցը Խցի հյուսիսային պատի վերին մասում առկա է պատուհան, որը հատակից 17 մ բարձրության վրա է: Պատուհանի տակ դրված է հեռուստացույց` պահարան տակդիրի վրա, իսկ դրա դիմաց՝ սեղանիկ, մահճակալները գտնվում են հեռուստացույցի աջ ն ձախ կողմերում: Խցի կենտրոնում հատակին ն սանհանգույցում հայտնաբերվել են արնանման հետքեր: Զննության մասնակից Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, խցակիցները գնացել են զբոսանքի համար նախատեսված վայր, իսկ ինքն ու Ա.Միքայելյանը խցում մնացել են երկուսով, վերջինս բարձրացել է բաց պատուհանի մոտ՝ եղունգները դրսում կտրելու, իսկ ինքը գտնվել է սանհանգույցում, խել է «դխկ, շխկ» ձայներ, հետո Ա.Միքայելյանի՝ «արա-արա» բացականչությունը, դուրս է եկել սանհանգույցից ն տեսել, որ վերջինս ընկած է գետնին՝ հեռուստացույցի մոտ: Խցում որնէ սուր կտրող-ծակող կամ այլ կասկածելի գործիք կամ առարկա չի հայտնաբերվել»:

14. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց (դատապարտյալների) զբոսանքի հաշվառման մատյանի ն դրա զննության արձանագրության համաձայն` Ա.Միքայելյանը ն Ա.Ծառուկյանը 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15:10ին, հրաժարվել են զբոսանքից ն մատյանի նշված գրառումների դիմաց ստորագրելուց:::

թ. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0152/Հ եզրակացության համաձայն՝ Ա.Միքայելյանի մարմնական վնասվածքը ձախից կրծքավանդակի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքը, հասցվել է սուր ծակող-կտրող առարկայով կամ գործիքով (հնարավոր է՝ դանակով), հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամկետում, որը նրա առողջությանը պատճառել է ծանը վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ պարանոցի վնասվածքները կարող էին առաջանալ նան վայր ընկնելու ն վնասվածքի շրջանով բութ, կոշտ առարկային հարվածվելու հետնանքով:

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 4-10:

6 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 96-97, հատոր 2-րդ, թերթեր 149-150:

12

Կրծքավանդակի ծակած-կտրած, թափանցող վիրավորումը պատճառվել է ուժգնությամբ ն շեշտակի հարվածով, որը հաղթահարել է ստորադիր հյուսվածքների դիմադրությունը ն թափանցել կրծքավանդակի խոռոչ:

16. Համալիր դատաբժշկական, դատահետքաբանական,

դատակենսաբանական ն դատանյութագիտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացության համաձայն՝ Ա.Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի` հետին անութային գծով 4-րդ միջկողի մակարդակի ծակած- կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող ն փորձաքննությանը ներկայացված նրա կիսաթն մայկայի թիկնային վերին ձախակողմյան հատվածում առկա ծակած-կտրած բնույթի վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայութամբ նե առաջացման մեխանիզմով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի սուր սայր կամ միակողմանի սուր սայր ն բութ կողմի մինչն 2 մմ հաստությամբ ն ըստ խորաթափանցման մակարդակի արտաքին վերքի ու հագուստի վնասվածքի երկարության չափսը չգերազանցող շեղբի լայնություն ունեցող ծակող-կտրող գործիքի՝ դանակի մեկ ուղղակի ներգործությամբ, որի վնասող՝ ներթափանցող ներգործությունը տեղակայվել է Ա.Միքայելյանի կրծավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանում` հետին անութային գծով 4-րդ միջկողի մակարդակին՝ նրա կրծքավանդակի նկատմամբ ձախից աջ ուղղությամբ լայնականին մոտ կամ հետնից առաջ ներթափանցման ուղղությամբ, որը ստանալու պահին Ա.Միքայելյանը ն վնասված. պատճառողը տարածության մեջ կարող էին գտնվել այնպիսի փոխադարձ դիրքում, որը հնարավորություն կտար սուր ծակող-կտրող գործիքի՝ Ա.Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի նշված շրջանում կրծքավանդակի նկատմամբ ձախից աջ ուղղությամբ լայնականին մոտ կամ հետնից առաջ ուղղությամբ մեկ ուղղակի ներթափանցող ներգործություն: Հաշվի առնելով Ա.Միքայելյանի ստացած ծակած-կտրած վիրավորման թափանցող բնույթը, արտաքին վերք ն հագուստի վնասվածքի չափային տվյալները, ներկայացված դանակի շեղբի կառուցվածքային ն ըստ խորաթափանցումների մակարդակների չափային տվալները, ինչպես նան կատարված

փորձարարությունների արդյունքները՝ բացառվում է Ա.Միքայելյանի նշված ծակած- ԹՏես վարույթի նյութեր, հատոր Լին, թերթեր 86-88:

13

կտրած թափանցող մարմնական ն հագուստի վրա առկա վնասվածքի առաջացման հնարավորությունը ներկայացված դանակի շեղբի ներգործությամբ, այլ այդպիսիք պատճառվել են ըստ խորաթափանցման մակարդակի շեղբի մինչն մոտ 10 մմ լայնություն ն վերը նշված կառուցվածքային հատկանիշներ ունեցող սուր ծակող- կտրող գործիքի՝ դանակի ներգործությունից: Ա.Միքայելյանի կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած վիրավորման արտաքին վերքի կրծքավանդակի հետին կողմնային մակերեսին հետին անութային գծով 4-րդ միջկողի շրջանում տեղակայությունը ն վերքի կրծքավանդակի խոռոչ թափանցող բնույթը հիմք են տալիս բացառել իր իսկ կողմից սուր ծակող-կտրող գործիքով տվյալ մարմնական ն դրան համապատասխան հագուստի թիկնային շրջանի ծակած-կտրած վնասվածքի առաջացման հնարավորությունը: Նման տեղակայությամբ ն բնույթի վնասվածքների առաջացմանը բնորոշ է մեկ այլ անձի կողմից պատճառված լինելըճ:

17. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(..) Դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետնություն անել այն մասին, որ ամբաարանյալ Արմեն Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, քանի որ գործով ձեռք բերված ն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն ամբաարանյալի անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու ն մեղադրական դատավճիո կայացնելու հսւմար: (...)

Գործում առկա ն դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` տուժողը ատաւցել է մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող: Այսինքն գործում առկա է հավաստի ապացույց, որ փուժողի առողջության, պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Սակայն բազմակողմանի, օրյեկտիվ ստուգման ենթարկելով ապացույցները, վերլուծելով դրանք, համադրելով միմյանց հետ Դատարանը արձանագրում է, որ ամբատրանյալ Արմեն Ծառուկյանի կողմից մտւժողի կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս պատճառելը "Տես վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 104-115:

14

հիմնավորող բավարար հիմքեր առկա չեն: Դատարանի նման հերնությունը հիմնված է քրեական գործով ձեռք բերված հետեյալ փապրերով.

Ամբաստանյալ Արմեն Ծառուկյանը, տուժող Աշոր Միքայելյանը թե նախաքննության ընթացքում, ն թե դատաքննության ընթացքում ցուցմունք վւալիս հայտնել են, որ ամիաարաւնյալ Արմեն Ծառուկյանը չի հարվածել տուժող Աշոտ Միքայելյանին, որ ամրասվաւնյալը որնէ կապ չունի տուժողի արացած վնասվածքի հետ: Գործով ամրաարանյալի ն տուժող Աշոտ Միքայելյանի թե նախաքննական, ն թե դատաքննական ցուցմունքները նույնական են ն այդ ապացույցներով հիմնավորվում է, որ տուժող Աշոտ Միքայելյանի վնասվածք պատճառելու պահին ամբաարաւնյալը գփտվել է խցի զուգարանում, տուժողի մոտ չի եղել, այսինքն Արմեն Ծառուկյաւնը վփուժողին դանակով չի հարվածել ն մարմնական վնասվածք չի պատճառել:

Ինչ վերաբերում է վկաներ Տիգրան Դարբինյանի, Արկադի Պապյանի, Սամվել Թաղդնոսյանի, Արմեն Դանիելյանի, Վահե Ամիրխանյանի, Արեն Մխիթարյանի, Սյուզաննա, Աշրաֆյանի, Արմեն ն Արթուր Նասիրյանների ցուցմունքներին, ապա, դրանց մի մասով միայն փաստվում է, որ նախ Արմեն Ծառուկյանը ն Աշոտ Միքայելյանը վաղեմի ընկերներ են, ունեն ընկերական հարաբերություններ, այնուհետնեն, որ փուժողը ատացել է մարմնական վնասվածք, ընդ որում, Արմեն Ծառուկյանն է օգնության կանչել հսկիչներին, փորձել դաղարեցնել Աշոտ Միքայելյանի արյունահոսությունը:

Այսինքն, աույն քրեական գործի դատաքննությամը չհիմնավորվեց, որ Աշոտ Միքայելյանին պատճառված կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասը պատճառվել է Արմեն Ծառուկյանի կողմից: (...)

Վերոգրյալ ապացույցների վերլուծելու ն գնահատելու արդյունքում Դատարանն արձանագրում է, որ.

- առկա է ենթադրյալ հանցագործություն, այն է՝ 2016 թվականի հուլիսի 27-ին Աշոտ Միքայելյանին պատճառվել է կյանքին վտանգ ապառնացող առողջության ծանր վնաս,

- ապացուցված չէ Արմեն Ծառուկյանի մասնակցություն այդ

հանցագործությանը, այն է՝ միայն այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել

15

քրեակատարողական հիմնարկի խցում, իսկ խցում եղել են Արմեն Ծատուկյաւնը ն Աշոտ Միքայելյանը, ուարի միայն Արմեն Ծառուկյանը կարող էր հարվածել տուժողին, ենթադրություն է, իսկ գործում առկա ապացույցները չեն կարող կազմել փոխկապակցված հավասրի ապացույցների բավարար ամբողջություն ամբապրանյալի մեղքը հիմնավորված համարելու համար,

- սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, այն է՝ քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են այդ օրը դեպքի վայրում գտնվող բոլոր վկաները, խցում կատարվել է խուզարկություն, չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, արդյունքում Արմեն Ծառուկյանի կողմից Աշուր Միքայելյանին դանակով հարվածելու հանգամեւնքը հաստատող որեէ այլ փվյալներ ձեռք չեն բերվել:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ հաարատված համարել ամբաստանյալ Արմեն Ծառուկյանի կողմից նրան վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի Էին մաստվ նախատեսված արարքը կատարելու հանգամանքը (...)»5:

18. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(յ Առաջին ատյանն դատարանը, ղեկավարվելով անմեղության

կանխավարկածով, հիմնվղով դատաքննության ժամանակ հետազորված ապացույցների հիման վրա, ամիաականյալ Ա.Ծառուկյանի մեղավորության մասին չփարապտվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով ն անդրադառնալով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, եկել է իրավաչափ եզրահանգման, որ բացակայում են տուժող Աշոտ Միքայելյանի կյանքի ն առողջության համար վտանգավոր ծանր վնաս պատճառելուն ամբաստանյալ Արմեն Ծառուկյանի մասնակցությունը հաարավտող բավարար ապացույցները:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեն դատաքննությամը հիմնավորվել է, որ մարմնական վնասվածքը արանալու պահին խցում գտնվել են միայն Տուժողը ն Ամբաստանյալը: հերքվել են նան բարձրությունից վայր ընկնելու կամ ինքնավնասման հետնանքով նման վնասվածք արանալու վարկածները, սակայն քննվող հանցագործության դեպքի իրական հանգամանքների, դրան Տես վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 156-160:

16

ամբաստանյալ ԱԾառուկյանի հնարավոր առնչության վերաբերյալ տուժող Ա. Միքայելյանի հակասական ն փիխրարամերժ ցուցմունքների, վնասվածք պատճառելուն ականատես վկաների բացակայության պայմաններում: դատաբժշկական փորձաքննության թիվ 01522 ն համալիր դատաբժշկական, դատահեփմքաբանական, դավտակենսաարանական ն :դատանյութագիվտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացությունների հեվնությունները վերը նշված փաստական վվյալների հետ համադրությամը կամ ինքնին բավարար չեն Տուժողի առողջությանը ծանրը վնաս պատճառելու մեջ ամիաարանյալ ԱԾառուկյանի մեղավորությունը փաստելու համար:

Նախաքննությամի ձեռք բերված ն դատաքննությամբ հետազոտված

ապացույցներով հաարաղտվել է, որ Տուժողը ն Ամբատրանյալը գտնվել են նորմալ, ընկերական փոխհարաբերությունների մեջ, առհասարակ, այդ թվում` քննվող դեպքին նախորդող պահին երանց միջն վիճարանություն տեղի չի ունեցել կամ առնվազն արձանագրվել, դեպքի օրը զբոսանքի գնալուց նրանց հրաժարվելը չի եղել արտառոց երնույթ:

այ կերպ՝ դատաքննությամի հետազորված վերոնշյալ անուղղակի

ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հողվածի Լին մասով նախատեսված արարքի կատարման ն այն Ամբիատրանյալի կողմից կատարված լինելու հանգամանքները հիմնավորված համարելիս՝ քրեական հետապնդման մարմինները չեն պարզել Տուժողին մարմնական վնասվածք պատճառելու բուն պատճառը ն շարժառիթը, բավարարվել են միայն մարմնական վնասվածք ստանալու մեխանիզմի վերաբերյալ Տուժովի իրարամերժ ցուցմունքներն ու վարկածները դատարժշկական բնագավառի հավուկ գիվելիքների հիման վրա հերքելով Մինչդեռ, քննարկվող փորձագիտական եզրակացությունների հետնությունները, ուղղակի որնէ ապացույցի, մասնավորապես՝ Տուժողի մեղադրող բնույթի ցուցմունքի, Ամբաարանյալի խոարովանական ցուցմունքի, ականատես վկաների ցուցմունքների ն իրեղեն ապացույց հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքի ն դրա վրա այն գործածած անձին անհատականացնող հնարավոր հետքերի բացակայության պայմաններում, բավարար չեն արձանագրելու, որ Տուժողին պատճառված վնասվածքը պատճառվել է ամիասվաւնյալ Ա.Ծառուկյանի

17

կողմից, ընդ որում՝ հատկապես անուղղակի դիտավորությամի, ն այն չէր կարող պատճառվել, օրինակ` անզգուշությամի, որի պայմաններում: արձանագրվկու էր Ամբաստանյալին քրեական պատասխանատվության ն պատժի ենթարկելու վաղեմության ժամկերն անցած լինելու փասվլը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փասպրում է, ոլչ նախաքննությամբ ձեռք բերված նեն դափաքննությամը հետազոտված ապացույցների համակցությունը որակապես բավարար չէր ն բավարար չէ արձանագրելու, որ ապացուցվել է Ա.Ծառուկյանի մասնակցությունը ՀՀ քրեական օրենսգրքի Արդ հոդվածի Լին մասով նրան վերագրված հանցագործության կատարմանը, որի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետնություն. (...)

Անդրադառնալով իրեղեն ապացույցների փեօրինման խնդրին ն դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փատրարկին՝` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետնյալը.

Դատավճոով փաւավճվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված ն քրեական գործին կցված հագուարներն ու արյան նմուշները ենթակա են ոչնչացման՝ դափտավճիոն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարեաւնն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրեղեն ապացույցները տնօրինելու հարցում ճիշվ մոտեցում չի ցուցարերկլ (...): Ա.Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով արդարացմաեւն դավզավճիո կայացնելու պայմաններում քրեական վարույթը չի ավարտվել (...), հաւնցանքը կատարած անձն անհայտ է, հեւրնարար՝ իրեղեն ապացույցները չեն կարող ոչնչացվել, դրանք պեւրք է գտնվեն մինչդատական վարույթը շարունակող մարմնի՝ Քննիչի տրամադրության տակ, վերադարձվեն (հանձնվեն) նրա տնօրինությանը: (...)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դափարանն արձանագիում է, որ (..) Դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը սույն որոշմուն մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամը ենթակա է մերժման, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիոն անհրաժեշվ է թողնել անփոփոխ: (...)»5:

ո Տես վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 80-88:

18

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

19. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչն այն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սուն բողոքի քննությունն Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներիի շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափութան գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

20. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված նն արդյոք ամբաստանյալ Ա.Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ ստորադաս դատարանների հետնությունները:

21. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 25-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նան հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմաւմբ: (...)»:

Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաճձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի ն օբյեկտիվ արուգմեուն ձեռք բերված

19

ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն արուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամրողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմեւմը»:

211. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից ն հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեն ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել ն պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը ն հանգամանքները, կասկածյալի ն մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ ն այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով»:

ռ Տեղ, ուստ ոսում, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի ն Աշուր Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյաճւ գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

20

212. Վճռաբեկ դատար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԼԴ4/0001/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել