«1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 87 | «1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2020 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ Կառավարության դիմումը` 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում (այսուհետ Համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: 2020 թվականի փետրվարի 7-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ հիշյալ գործն ընդունվել է քննության և դատաքննության օր է նշանակվել 21.04.2020թ.: Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում ի հայտ են եկել Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության և բնօրինակի (անգլերեն) տեքստերի միջև թարգմանչական էական, բովանդակային անհամապատասխանություններ: 2020 թվականի մարտի 31-ին սույն գործով Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցչին ուղարկվել է գրություն Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության շտկված տեքստը Սահմանադրական դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: 2020 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված սույն գործով Կառավարության ներկայացուցչի պատասխան գրությամբ վերջինս խնդրել է առնվազն երկու ամսով հետաձգել գործի դատաքննությունը Համաձայնագրի ճշգրտված թարգմանությունն ապահովելու համար: Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 14-ի ՍԴԱՈ-85 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Կառավարության կողմից Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը: 2020 թվականի հուլիսի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Կառավարության ներկայացուցչի 23.07.2020թ. գրությունը` կից ներկայացնելով Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տարբերակը: Սակայն Սահմանադրական դատարանի կողմից Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ու անգլերեն բնօրինակ տեքստերի միջև կրկին էական անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Վերոգրյալը հաշվի առնելով 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանում սույն գործով Կառավարության ներկայացուցչին կրկին ուղարկվել է գրություն Համաձայնագրի ամբողջական ու ճշգրիտ հայերեն պաշտոնական թարգմանությունն ապահովելու և սահմանված կարգով այն կրկին Սահմանադրական դատարան ներկայացնելու մասին: 2020 թվականի ապրիլի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Հ. Բատիկյանի գրությունը` կից ներկայացնելով Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տարբերակը: Սահմանադրական դատարանի կողմից Համաձայնագրի կրկին ներկայացված հայերեն պաշտոնական թարգմանության ու անգլերեն բնօրինակ տեքստերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ դրանց միջև առկա բովանդակային անհամապատասխանություններն ամբողջությամբ վերացված չեն: Այլ կերպ խնդրո առարկա գործով չեն վերացել գործի վարույթը կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները:
2. Դիմումի և դրան կից փաստաթղթերի, մասնավորապես «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդ-վածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը նույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը կասեցվել է 2020թ. ապրիլի 14-ին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, մասնավորապես Կառավարության կողմից «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալու նպատակով, մինչդեռ գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում նշված հիմքը չի վերացել (Համաձայնագրի բնագիր անգլերեն և հայերեն թարգմանված տեքստերի միջև առկա են էական անհամապատասխանություններ), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
29 ապրիլի 2021 թվականի
ՍԴԱՈ-87
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-87
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
