ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 155 — Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները 1.
Ամփոփում
Հոդված 155. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները 1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը: 2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն
Ամբողջ Տեքստ
Հոդված 155. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները 1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:
2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին պատժի կրման ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծում է դատապարտյալի բնակության վայրի առաջին ատյանի դատարանը:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժներից ազատելու վերաբերյալ հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի:
5. Պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-4-րդ մասերով չնախատեսված հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատժի կրման վայրի: (155-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-582-Ն) ( 23.12.22 ՀՕ-582-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
