ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները 1.
Ամփոփում
Հոդված 102. Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները 1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ 1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) մեղադրյալի առնչությունը դեպքին. 3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4) մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ. 5) քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները. 6) մեղադրյալի անձը բնութագրող հան
Ամբողջ Տեքստ
Հոդված 102. Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները 1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝ 1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) մեղադրյալի առնչությունը դեպքին. 3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները. 4) մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ. 5) քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները. 6) մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները. 7) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը. 8) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից. 9) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները. 10) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները:
2. Սույն օրենսգրքով նախատեսված վարույթի առանձին տեսակների համար կարող է սահմանվել ապացուցման ենթակա հանգամանքների այլ շրջանակ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
