Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 125-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 125-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1734 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-173)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 173 | «ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 125-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈ

Ամբողջ Տեքստ

«ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 125-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Միքայել Մելքումյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնքանով, որքանով դատավորի գործունեության գնահատման բացակայությունը հիմք է հանդիսանում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով չի նախատեսում դատավորի գործունեության գնահատման բացակայությունը որպես վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար հիմք Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. 2022 թվականի օգոստոսի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Միքայել Մելքումյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն այնքանով, որքանով դատավորի գործունեության գնահատման բացակայությունը հիմք է հանդիսանում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար, ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում դատավորի գործունեության գնահատման բացակայությունը որպես վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար հիմք, ճանաչել Սահմանադրության 29-րդ և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողի պնդմամբ սույն անհատական դիմումով վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է այնպիսի հակասական մեկնաբանության ու կիրառման, որի արդյունքում խախտվել են դիմողի Սահմանադրության 49 և 57-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022թ. թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշմամբ Միքայել Մելքումյանը հանվել է վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից, ինչի համար հիմք են հանդիսացել Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀՆ-770-2022 և օգոստոսի 1-ի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները, իսկ իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը: Դիմողը նշում է նաև, որ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից հանելու համար հիմք են հանդիսացել դատավորի գործունեության գնահատման վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը և դրանով պայմանավորված այդ տեղեկությունները Հանրապետության նախագահին թիվ ԲԴԽ-69-Ո-189 որոշմամբ ներկայացված չլինելը: Անդրադառնալով դատավորի գործունեության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավանորմերին դիմողը նշում է, որ թեև որպես դատավորի գործունեության գնահատման նպատակ սահմանվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը նպաստելը, այնուամենայնիվ, օրենսդիրը չի սահմանել գործունեության գնահատման բացակայությունը որպես վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու արգելք: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասով, ըստ դիմողի, նախատեսված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են ընդգրկվել դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում: Նշված նորմը որևէ սահմանափակում չի նախատեսում դատավորի թեկնածուի համար գործունեության գնահատում անցած լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ըստ դիմողի, օրենսդիրը չի նախատեսել դատավորի գործունեության գնահատումն արտահերթ անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պարտականություն: Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով առկա չէ որևէ կարգավորում այն մասին, որ դատավորի գործունեության գնահատման բացակայությունը հիմք է հանդիսանում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար. այլ կերպ օրենքը չի կարգավորել նշված հիմքով դատավորի թեկնածուին դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակից հանելու հարաբերությունը, հետևապես` դիմողը գտնում է, որ այդ մասով առկա է օրենքի բաց: Անդրադառնալով վիճարկվող դրույթի Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասությանը դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակից հանելու հիմքերի և նույն սահմանադրական օրենքի 159 և 160-րդ հոդվածներով սահմանված դատավորի լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերի համակարգային ուսումնասիրությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է դատավորի դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց համապատասխան պաշտոնի նշանակման ակնկալիքի պաշտպանության բարձր մակարդակ, որոնք գրեթե նույնանում են դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերին հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են դատավորներին և թեկնածուներին: Ըստ դիմողի վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ դատավորի գործունեության պայմանականորեն ամենացածր գնահատականի համար օրենսդիրը նախատեսել է դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու իրավական հետևանք և ոչ նրա լիազորությունների դադարեցման կամ առաջխաղացման հնարավորության սահմանափակման հետևանք: Այսպիսով, ըստ դիմողի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն այնքանով, որքանով դատավորի գործունեության գնահատման բացակայությունը հիմք է հանդիսանում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար, հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի արդյունքում խախտվում են դիմողի Սահմանադրության 49 և 57-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թվարկված հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված դրույթների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: «Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (ՍԴԱՈ-21, 17.03.2009թ.): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի «(...)-ին, Միքայել Մելքումյանին, (…)-ին Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, իսկ (...)-ին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասին» 04.08.2022 թ. թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը դատական ակտ չէ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 173-րդ հոդվածին համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Այլ խոսքերով, սահմանադիրն ու օրենսդիրը հստակ սահմանել են այն հարցերի շրջանակը, որոնք քննելիս և լուծելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Տվյալ դեպքում` 04.08.2022 թ. թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումն ընդունելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես չի եկել որպես դատարան, այլ հիշյալ որոշումն ընդունել է դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների կազմման և հաստատման սահմանադրական իր լիազորության իրացման առնչությամբ: Հետևաբար` Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թ. թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը չի կարող դիտարկվել որպես դատական ակտ: Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թ. թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը չի բողոքարկվել, այն չի վիճարկվել ներպետական դատական ատյաններում: Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտն առկա չէ, դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2, 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Միքայել Մելքումյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնքանով, որքանով դատավորի գործունեության գնահատման բացակայությունը հիմք է հանդիսանում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով չի նախատեսում դատավորի գործունեության գնահատման բացակայությունը որպես վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու համար հիմք Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ–173

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-173
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել