ՄԵԼԻՆԵ ԱՇՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 29 | ՄԵԼԻՆԵ ԱՇՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 սեպտեմբերի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Մելինե Աշչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Մելինե Աշչյանը 2013թ. օգոստոսի 27-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Ըստ դիմողի վիճարկվող դրույթը հանդիսացել է
սահմանադրաերաշխավորվածությամբ իր սեփականությունը հանդիսացող միակ բնակարանից զրկվելու պատճառ։ Բացի դրանից, դիմողը պնդում է, որ ստորադաս դատարանը չկիրառելով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը, նույն գործը քննում է կրկին անգամ կայացնելով հակառակ վճիռ։
2. Դիմումը ձևակերպված չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27- րդ հոդվածի պահանջներին համահունչ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ սահմանադրական դատարանում անհատական դիմումների ընդունելիության վավերապայմաններն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են ապահովելու սահմանադրական դատարանի սահմանադրական արդարադատություն իրականացնելու պատշաճ և արդյունավետ գործառույթի իրացումը ձերբազատելով սահմանադրական դատարանին թե անհիմն դիմումներից և թե դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, փաստելով, որ նման դիմումներն իրենց պահանջով չեն ծառայում կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին։
Դիմումի ուսումնասիրության արդյունքներով կարելի է փաստել, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ իր կողմից վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պահանջ, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը վիճարկում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի սահմանադրականության վիճարկմամբ։
Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի
սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
4. Վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է 2006թ. նոյեմբերի 21-ի ՍԴՈ-667 որոշումը, որը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Մելինե Աշչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
12 սեպտեմբերի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 սեպտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
