ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 787 — Վերահանձնարարում 1.
Ամփոփում
Հոդված 787. Վերահանձնարարում 1. Հանձնակատարն իրավունք ունի, սույն օրենսգրքի 323 հոդվածում նախատեսված դեպքերում և պայմաններով, հանձնարարության կատարումը հանձնարարել այլ անձի (տեղակալին): 2. Հանձնարարողն իրավունք ունի հեռացնել հանձնակատարի ընտրած տեղակալին: 3. Եթե հանձնակատարի հնարավոր տեղակալի անունը նշված է հանձնարարության պայմանագրում, հանձնակատարը պատասխանատվություն չի կրում նրա ընտրության և նրա կողմից գործերը վարելու համար: Եթե հանձնարարության
Ամբողջ Տեքստ
Հոդված 787. Վերահանձնարարում 1. Հանձնակատարն իրավունք ունի, սույն օրենսգրքի 323 հոդվածում նախատեսված դեպքերում և պայմաններով, հանձնարարության կատարումը հանձնարարել այլ անձի (տեղակալին):
2. Հանձնարարողն իրավունք ունի հեռացնել հանձնակատարի ընտրած տեղակալին:
3. Եթե հանձնակատարի հնարավոր տեղակալի անունը նշված է հանձնարարության պայմանագրում, հանձնակատարը պատասխանատվություն չի կրում նրա ընտրության և նրա կողմից գործերը վարելու համար: Եթե հանձնարարության կատարումն այլ անձի փոխանցելու հանձնակատարի իրավունքը նախատեսված չէ պայմանագրում կամ նախատեսված է, սակայն տեղակալի անունը նշված չէ, հանձնակատարը պատասխանատվություն է կրում տեղակալի ընտրության համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
