Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան6 ապրիլի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 6 ապրիլի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՍԱՄՎԵԼ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

6 ապրիլի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով Սամվել Շուշանյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղաքացի Սամվել Շուշանյանը 24.03.2009թ. դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթի սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի երրորդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով սահմանված` իրավական պետության սկզբունքին հակասող և անվավեր:

Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացրել է հետևյալ հիմնավորումները.«...Օրենքի վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց, որի հետևանքով առաջացել է իրավական անորոշություն և իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող օրենքի կիրառման հակասահմանադրական պրակտիկա:

«Բազմաբնակարան շենքի

կառավարման մասին» [անընթեռնելի] օրենքի

ուսումնասիրությունից բխում է, որ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարը,

հանդիսանալով կատարվելիք պարտադիր աշխատանքների դիմաց գանձվող վճար, իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր, և որպես այդպիսին նման գումարի գանձման համար իրավական հիմք կարող է հանդիսանալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի, որոնք այդ իրավահարաբերություններում գործում են համատրիրության, կամ լիազորագրային կառավարչի, կամ հավատարմագրային կառավարչի միջոցով, և համապատասխան աշխատանքներ կատարողի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագիրը։ Մինչդեռ, նման իրավակարգավորումը համահունչ չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան պահանջներին այնքանով, որքանով, որ չի նախատեսում քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում, և պարզ չէ, թե ինչն է այդ դեպքում փոխարինում պայմանագրին: ...Օրենսդրական բացը կայանում է նրանում, որ վիճարկվող դրույթում «շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից» բառակապակցության կիրառման իրավական մեխանիզմը բացակայում է։ ...Բացի օրենսդրական բացից, վիճարկվող դրույթում վերոնշյալ բառակապակցությունն առաջացնում է նաև իրավական անորոշություն։ Իրավակիրառ պրակտիկայում դրան տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ նշված բառակապակցությունը նշանակում է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարի չափ, մինչդեռ դա իրավակիրառողի կարծիքն է»: Քանի որ դիմումը բավարարում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատական դիմումին ներկայացվող պահանջներին՝ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

Սամվել Շուշանյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված 6- ամսյա ժամկետում /վերջնական դատական ակտը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կայացվել է 2008թ. սեպտեմբերի 25-ին/,

Վիճարկվող նորմը կիրառվել է դիմողի նկատմամբ։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացի Սամվել Շամշյանի դիմումը` «Բազմաբնակարան շենքի

կառավարման մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

Նախագահող`

Անդամներ՝

ԴԱՏԱՐԱՆԻ Շ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ZZ

=

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել