Լոեբեր — ԵԴ/18511/02/21
Ամփոփում
քննելով ՏՖինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալեքսիս Լոեբերի հայցի ընդդեմ ՝Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու Ա ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ալեքսիս Լոեբերը պահանջել է ճանաչել իր՝ թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացիական գործով պատասխանող ն հակընդդեմ հայցով հայցվոր Ալեքսիս Լոեբերի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, որպես ոչ նյութ
Ամբողջ Տեքստ
2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18511/02/21 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18511/02/21
Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՏՖինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալեքսիս Լոեբերի հայցի ընդդեմ ՝Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու Ա ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալեքսիս Լոեբերը պահանջել է ճանաչել իր՝ թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացիական գործով պատասխանող ն հակընդդեմ հայցով հայցվոր Ալեքսիս Լոեբերի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան 12.07.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.03.2023 թվականին որոշել է «Ալեքսիս Լոեբերի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի՝ ՀՀ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2022թ. վճիռը բեկանել ն փոփոխել հետնյալ կերպ. «Ալեքսիս Լոեբերի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, բավարարել մասնակի. Հաստատել Ալեքսիս Լոեբերի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը: Հայաստանի Հանրապետությունից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից Ալեքսիս Լոեբերի օգտին բռնագանձել 500,000. 00 ՀՀ դրամ՝ որպես Ալեքսիս Լոեբերի արդար դատաքննության իրավունքի խախտման համար պատճառված ոչ նյութական վնասի գումար»»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Հայկ Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալեքսիս Լոեբերը (ներկայացուցիչ Կարեն Մեջլումյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի Լին ն 2-րդ կետերը, 162. 1-րդ հոդվածի Էին ն 2-րդ կետերը, 1087.2-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ն Ցրդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը, 58-րդ հոդվածի 1-ին մասը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին ն 6-րդ մասերը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Հաշվի առնելով թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստերը հետաձգելու պատճառները ն գործի դատավարական ընթացքը՝ ինքը նշել է, որ դրանք իրականացվել են՝ պայմանավորված դատավարական գործառույթներով ն կողմերի վարքագծով, ինչպես նան նիստը նախագահող դատավորի հարգելի բացակայության պայմաններում, այսինքն` հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ ապացույց, որ տվյալ պատճառաբանություններով դատական նիստերի հետաձգմամբ խախտվել է ողջամիտ ժամկետում գործի քննության իր արդար դատաքննության իրավունքը, որի արդյունքում կրել է հոգեկան տառապանք:
Տվյալ դեպքում հայցվորը, վկայակոչելով դեռնս ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/29721/0218 քաղաքացիական գործի քննության ժամանակահատվածը ն դատական նիստերը հետաձգելու հանգամանքը, եկել է այն եզրահանգման, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, մինչդեռ միայն գործի քննության ժամկետների մատնանշումը դեռնս բավարար չէ տվյալ իրավունքի խախտման փաստը հաստատելու համար:
3
Գործը ողջամիտ ժամկետում քննելու արդար դատաքննության իրավունքի խախտման փաստի վերաբերյալ հայցվորի դատողությունները հնարավոր կլիներ համարել հիմնավոր այն դեպքում, երբ ներկայացվեին ապացույցներ, որ դատական նիստերը հետաձգելը ն ուշ նշանակելը թելադրված չեն եղել օբյեկտիվ պատճառներով:
Հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ դատական նիստերի հետաձգումը կոնկրետ ժամկետով հնարավոր էր իրականացնել առավել կարճ տնողությամբ, կամ նիստերի հետաձգումը պայմանավորված չի եղել դատավարության մասնակիցների դրսնորած վարքագծով ն դատավարության ընթացքով, կողմերի դրսնորած վարքագծով պայմանավորված՝ որոշակի դատավարական գործողությունների իրականացումը դատարանի կողմից չապահովելու պայմաններում, կամ կողմերի կողմից ներկայացված միջնորդությունները քննարկելու, կողմերի դիրքորոշումը լսելու ն որոշումները կայացնելու անհրաժեշտությունը բացակայել է, սակայն դատարանն անհարկի հետաձգել է նիստերը, կամ դատական նիստերը հետաձգվել են կողմերի միջնորդությունների վերաբերյալ սահմանված դատավարական ժամկետներում որոշումները հրապարակելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, կողմերի դրսնորած վարքագծով պայմանավորված՝ դատավարության մյուս մասնակցին իրավունքների իրականացման ժամկետները չապահովելու պայմաններում կամ նիստը նախագահող դատավորի կողմից ոչ օբյեկտիվ պատճառներով բացակայության հետնանքով, որի արդյունքում խախտվել են իր իրավունքները:
Բացի այդ, չի հիմնավորվել հայցվորի այն պնդումը, որ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած թիվ ԵԴ/29721/02/18. քաղաքացիական գործով՝ գործողության կամ անգործության արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, որի արդյունքում կրել է հոգեկան տառապանք, հետնաբար՝ վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:
Սույն քաղաքացիական գործում առկա չեն ինչպես թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացական գործով հայցվորի ողջամիտ ժամկետում գործի քննության արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտման փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ, այնպես էլ հայցվորի կողմից հոգեկան կամ ֆիզիկական տառապանք կրելու հանգամանքը հաստատող ապացույցներ, ինչն էլ բացառում է ինչպես վնասի, այնպես էլ՝ վնաս պատճառելու գործողության ն հետնանքների միջն պատճառահետնանքային կապի առկայությունը, որպիսի պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.03.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ բեկանել որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտման, հետնաբար՝ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ որնէ հիմնավորում
4
վճռաբեկ բողոքում նշված չէ . Բողոքաբերն ընդամենը թվարկել է նյութական ն դատավարական որոշակի նորմեր, գտել, որ Վերաքննիչ դատարանը խախտել է դրանք, այնուհետն առանց որնէ հիմնավորման նշել, որ խաթարվել է արդարադատության բուն էությունը: Նման պայմաններում բացակայում է բողոքը վարույթ ընդունելու հիմքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) դատական իշխանության պաշտոնական կայքում (տոոո.ՇՕսՐէ.Յոո) թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացիական գործով առկա տեղեկատվության համաձայն՝ Էլիզա Հովսեփի Լոեբերի հայցն ընդդեմ Ալեքսիս Լոեբերի, երրորդ անձ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2018 թվականի որոշմամբ.
2) քաղաքացիական գործով 21.03.2019 թվականին նշանակվել է նախնական դատական նիստ (հիմք՝ տոդ .ՇՕսՐէ.Յո).
3) քաղաքացիական գործով 21.03.2019 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` դատարանը որոշել է որպես իրավասու մարմին ներգրավել Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնին (հատոր 1-ին, գ.թ. 74).
4)նուն քաղաքացիական գործով 10.06.2019 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն հայցվորի (հակընդդեմ հայցով 0սպաւտտասխանողի) միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, բավարարվել է ու որոշվել է դատական նիստը հետաձգել (հատոր 1-ին, գ.թ. 75).
5)Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2019 թյվականի որոշմամբ Ալեքսիս Լոեբերի հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Էլիզա Հովսեփի Լոեբերի՝ երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ (հիմք՝ տո .Շօսոէ.ճո).
6) դատական իշխանութան պաշտոնական կայքում (տտ.օօսեճտ) առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ԵԴ/29721/02//8 քաղաքացիական գործով 04.10.2019 թվականին հրավիրված նախնական դատական նիստը չի կայացել ն հետաձգվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված հիմքով, այն է՝ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.
7) նուն քաղաքացիական գործով 30.03.2020 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում դատավարության մասնակիցները չեն ներկայացել դատական նիստին (հատոր 1-ին, գ.թ. 77).
8) նուն քաղաքացիական գործով 22.06.2020 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել է՝
5
հայցվորին (հակընդդեմ հայցով պատասխանողին) հնարավորություն տալով ներկայանալ հաջորդ դատական նիստին (հատոր 1-ին, գ.թ. 78).
9) դատական իշխանութան ` պաշտոնական կայքում (ոոտ.ՇՕԱՐԼ.ճտ) առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ԵԴ/29721/02//8 քաղաքացիական գործով 19.08.2020 թվականին հրավիրված նախնական դատական նիստը չի կայացել՝ թիվ ԵԴ/24349/02/20 քաղաքացիական գործով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում արտագնա դատական նիստ անցկացնելու հանգամանքով պայմանավորված.
10) նոյն քաղաքացիական գործով 19.10.2020 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորին (հակընդդեմ հայցով պատասխանողին) հնարավորություն տալով ներկայանալ հաջորդ դատական նիստին (հատոր 1-ին, գ.թ. 74).
11) դատական իշխանութան պաշտոնական կայքում (տտտ.օօսէճտ) առկա տեղեկատվության համաձայն` 18.11.2020 թվականին հրավիրված նախնական դատական նիստը չի կայացել ն հետաձգվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված հիմքով, այն է՝ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.
12)նուն քաղաքացիական գործով 12.01.2202 6թվականի դատական նիստի արձանագրութան ն դատական նիստի արձանագրման ձայնային կրիչի համաձայն՝ Դատարանը որոշել է հետաձգել հրավիրված նախնական դատական նիստը՝ հնարավորություն տալով իրավասու մարմին Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության Ա հոգաբարձության մարմնին իրականացնել հետազոտություն (հատոր 1-ին, գ.թ. 87, 88).
13)նուն քաղաքացիական գործով 24.02.202. ` 6ցլթվականի դատական նիստի արձանագրության ն դատական նիստի արձանագրման ձայնային կրիչի համաձայն՝ հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հնարավորություն տալով հայցվոր (հակընդդեմ հայցով պատասխանող) Էլիզա Հովսեփի Լոեբերի ներկայացուցիչ Ալինա Ավետիսյանին ծանոթանալու քաղաքացիական գործի նյութերին պայմանավորված այն հանգամանքով, որ վերջինս իր լիազորություններն ստանձնել է 24.02.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 89-90).
14) նոյն քաղաքացիական գործով 14.04.2021 թվականի դատական նիստի արձանագրութան ն դատական նիստի արձանագրման ձայնային կրիչի համաձայն՝ դատական նիստը հետաձգվել է հայցվոր (հակընդդեմ հայցով պատասխանող) Էլիզա Հովսեփի Լոեբերի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ապահովելու ն կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքի ապահովման նկատառումներից ելնելով, քանի որ հայցվոր (հակընդդեմ հայցով պատասխանող) Էլիզա Հովսեփի Լոեբերը, ներկայանալով 14.04.2021 թվականին հրավիրված նախնական դատական նիստին, հայտնել է, որ հրաժարվել է իր բոլոր չորս ներկայացուցիչների կողմից մատուցվող ծառայություններից այն հիմնավորմամբ, որ սույն քաղաքացիական գործն ունի միջազգային բնույթ ն ինքը ցանկանում է օգտվել միջազգային իրավունքին տիրապետող փաստաբանի ծառայություններից: Ընդ որում՝
6
դատական նիստի արձանագրության հետազոտմամբ Դատարանը պարզել է, որ նախագահող դատավորը հորդորել է հայցվոր (հակընդդեմ հայցով պատասխանող) Էլիզա Հովսեփի Լոեբերին բացառել նմանօրինակ իրավիճակները՝ շեշտադրելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր նույն հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 91, 92).
15)դատական իշխանութան պաշտոնական կայքում (տտ.օօս՛.ճտ) առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ ԵԴ/29721/02/18 քաղաքացիական գործի քննությունը դեռնս չի ավարտվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի, 1087.2-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ կետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտման ն դրա հետնանքով «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայով (այսուհետ Կոնվենցիա) երաշխավորված արդար դատաքնեության իրավունքի ու իրավական պաշտպանության արդյունավեր միջոցների իրավունքի խախտման առանձնեահատկություններին' վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն Հայաստանի
Հանրապետությունոմ մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ն ազատությունների անքակտելի հիմքն է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
7
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Կոնվենցիայի (փոփոխված 11-րդ արձանագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններ՝ կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի՝ «Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ն դատաքննության ժամանակ դատավորի դերի մասին» թիվ 6 (2004) կարծիքի (այսուհետ` ԵԴԽԽ Կարծիք) 3-րդ կետի համաձայն` ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով, մասնավորապես, ներմուծվել են դատավարական իրավունքի լայնածավալ կանոններ, որոնք ընդհանուր են տարբեր եվրոպական երկրների համար, ն սահմանվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք անկախ ազգային համակարգերի տարբեր տնտեսական կարողություննեից նե բազմազանությունից, նպատակաուղված են ապահովելու դատարանների մատճելիության իրավունքը, արդար ն անաչառ դատաքննության արդյունքում ողջամիտ ժամկետում որոշում ստանալու իրավունքը ն ընդունված ցանկացած որոշման կատարումն ապահովելու իրավունքը:
Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա/ ցանկացած այն անձի համար, որի նույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
8
բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, ե զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ/' ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:
Սահմանադրութան ո Հայաստանի Հանրապետության կողմից "վավերացված միջազգային վերը հիշատակված պայմանագրերի մեջբերված իրավադրույթների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Սահմանադրության ու թե՛ իրավունքի նորմեր պարունակող վերը հիշատակված միջազգային պայմանագրերի համապատասխան կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունում ամրագրված ն երաշխավորված են անձի արդար դատաքննության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, որոնք հարգելը ն կենսագործելը պետության ուղղակի պարտականությունն են, ինչըդ պետ, է իրականացվի 6համապատասխան իրավական ու գործնական հնարավորությունների ն երաշխիքների սահմանման ու դրանց կատարման ապահովման միջոցով:
Դրան համապատասխան, Սահմանադրությամբ, փաստորեն, սահմանվել են մարդու հիմնական իրավունքները, որոնց թվում ներառվել են նան անձի արդար դատաքենության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Սահմանադրությամբ ամրագրված է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, լինելով արդար դատաքննության իրավունքի տարր, նս ենթաա է դատական ։պլաշտպանության (Սահմանադրության հոդված 63):
Հետնաբար՝ Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները թե Սահմանադրության, թե՛ միջազգային պայմանագրերի ուժով հանդիսանում են անձի հիմնարար իրավունքներ, ուստի դրանց կենսագործման հնարավորությունը պետք է լինի ապահովված:
Սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականին կայացրած թիվ .ՍԴՈ-571 որոշմամբ նշել է, որ պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել ն պաշտպանել իրավունքներն ու ազատությունները, այլն ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձնով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքները ն ազատությունները: Սահմանադրական դատարանը գտել է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր ն ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը՝ կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից` գործի քննության ձգձգումների դեպքում
9
պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն:
Սահմանադրական դատարանը 05.02.2013 թվականի թիվ ՍԴՈ-1074 գործի որոշմամբ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայություը ն դրանով պայմանավորված նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի քննությունը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը: Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամակայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան:
Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՌ-ՂՀՏՑ5 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, ն դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել 3արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունն ու կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (տե'ս Սզշօ90Տիմի-ն ն Տիցոճն-ն ըեդդեմ Վրաստանի թիվ 50375/07 գանգատով Եվրոպական դատարանի 18.07.2019 թվականի որոշումը, կեր 89, Լօքռեո-ն ու ԽՏճնօժտայ-ն ըեդդեմ Ուկրաինայի թիվ 2278/03 ն 6222/03 գանգատներով Եվրոպական դատարանի 20.05.2010 թվականի որոշումը, կետ 75), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյուապվետ են ց դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հիմնարար իրավունքների խախտման նե անարդարացի դատապարտման հետնանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը ն չափը որոշվում են նույն հոդվածին ն նույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
10
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (ռզսիճելթոօտ)) ն համաչափության սկզբունքներին համապատասխան:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը ն տնողությունը, պատճառած վնասի հետնանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նան այլ վերաբերելի հանգամանքներ:
Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հատուցման չափը չի կարող գերազանցել՝
1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,
2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ:
Մինչն 09.06.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ՝ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:
Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ն 8-րդ ենթակետերի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության
11
հետնանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների ապաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետնյալ հիմնարար իրավունքները (..), արդար դատաքննության իրավունքը (....), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:
Վերոգրյալ՝։ իրավանորմերի բովանդակությունց բխում է, որ «Հայաստանի Հանրապետությունում անձն իրավունք ունի իր հիմնարար իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով դիմելու դատարան՝ հիմնավորելով, որ տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կամ նրա պաշտոնատար անձի գործողության կամ անգործության հետնանքով խախտվել է իր՝ Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված հիմնարար իրավունքներից առնվազն մեկը, որի դեպքում վերջինս իրավասու է ներկայացնել նան ոչ նյութական վնասի հատուցման պահանջ` հաշվի առելով Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումները:
Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նան, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ընդ որում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես Օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ՝ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը Ա լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում գործի քննության տնողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝
1) գործի հանգամանքները, ներառյալ՝ իրավական ն փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը ն վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները,
2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները ն դրանց արդյունավետությունը,
3) գործի քննության ընդհանուր տնողությունը,
4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տնողությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության ն լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի ն լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում ն կարգով:
12
Բարձրագույն դատական խորհուրդն իր 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախնառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից ենթադրում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործն ու կայացնելու օրինական ն հիմնավորված որոշում, գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական ու փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ ն օրինական բոլոր միջոցները՝ հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար:
Գործի ողջամիտ ժամկետում քննության հարցի վերաբերյալ կայացված դատական ակտերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) բազմիցս շեշտել է արդարադատության՝ առանց ձգձգումների իրականացման կարնորությունը, ինչը կարող է վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (տես Տ.օմյոօ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 36813/97 գանգատով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի որոշումը, կետ 224) Պետության կողմից խախտումների կուտակումը ձնավորում է Կոնվենցիայի հետ անհամատեղելի իրավական պրակտիկա (տե՛ս 8օփռշշ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 34884/97 գանգատով Եվրոպական դատարանի 28.07.1999 թվականի վճիռը, կետ 22): Ինչ վերաբերում է համապատասխան ժամկետի սկզբին, ապա այն սովորաբար սկսվում է այն պահից, երբ հայց է հարուցվում իրավասու դատարան (տե՛ս Ք0/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կեր 50, 8օօկ-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 220507 գանգատով Եվրոպական դատարանի 19.01.2010 թվականի որոշումը, կետ 355): Ինչ վերաբերում է ժամկետն ավարտելու հարցին, ապա այն սովորաբար տարածվում է քննարկվող ամբողջ վարույթի վրա՝ ներառելով բողոքարկման վարույթը (րես Խօուջ-ղն ըեդդեմ Գերմանիայի թիվ 6232/73 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.1978 թվականի վճիռը, կետ 98, (ո ճո»ջ) վերջում ճիշտ ընդհուպ մինչն վեճը լուծող որոշման ընդունումը (տե'ս Քօ/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23.04.1987 թվականի վճիռը, կետ 50): Ուստի, ողջամիտ ժամկետի պահանջը կիրառվում է իրավական վարույթի բոլոր այն փուլերի նկատմամբ, որոնք ուղղված են վեճը լուծելուն՝ չբացառելով գործն ըստ էության լուծող վճռին հաջորդող փուլերը (տես Խօեյոտջն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 22410/93 գանգատով Եվրոպական դատարանի 23. 09. 1997 թվականի վճիռը, կետեր 28-29):
Անդրադառնալով դատական վարույթի քննության ժամկետի «ողջամտության» չափանիշի բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հատկանիշը հստակ բանաձնով կամ սահմանումով բնորոշել հնարավոր չէ, քանի որ այն յուրաքանչյուր դեպքում ենթակա է առանձին գնահատման՝ հաշվի առնելով տվյալ դեպքի բոլոր էական փաստական հանգամանքները: Այդուհանդերձ, հնարավոր է առանձնացնել որոշակի չափորոշիչներ, որոնք ինչ-որ չափով կարող են պիտանի լինել գործի քննության ժամկետի «ողջամիտ» լինելու հարցը գնահատելու համար:
13
Մասնավորապես, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետի շրջանակներում վարույթի .տնողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքի համար պետք է գնահատվի ըստ հատուկ հանգամանքների (րես քո/մ(թոժօ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43), որը կարող է պահանջել ընդհանուր գնահատում (տե՛ս ՕեԵջոոծյ6--ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11761/85 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.1990 թվականի որոշումը, կեր 72, Ըօտմոջօտտօն Տ./4.-ն ըեդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիռը, կետ 23): Վարույթի տնողության ողջամտությունը պետք է գնահատվի դատարանի նախադեպային իրավունքով հաստատված հետնյալ չափանիշների լույսի ներքո.
1. գործի բարդությունը,
2. դիմումատուի Ա համապատասխան մարմինների դրսնորած վարքագիծը,
Յ. այն, ինչը դիմումատուի համար խաղաքարտին է դրված վեճի շրջանակներում (տե'ս ՇՕոՋ6ՒՏՕԱ Տ./.-ն ընդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիռը, կետ 19, Ւդ/4(ոժօ-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43, Տոոծե-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 75529/01 գանգատով Եվրոպական դատարանի
08. 06.2006 թվականի վճիռը, կետ 128, էԼ ԼԼՇ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 18526/13 գործով Եվրոպական դատարանի 31012019 թվականի որոշումը, կետ 63):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ն բացահայտել յուրաքանչյուր չափանիշների էությունը:
Գործի բարդությունը.
Գործի բարդությունը կարող է կապված լինել ն' փաստերի հիմքով, ն' օրենքի հիմքով բարձրացվող հարցերի հետ (տես Խռեթ ԽԿնատշիջ մօ առ Շոռոջօն ընդդեմ Իտալիայի թիվ 12539/86 գանգատով Եվրոպական դատարանի 19.09.1994 թվականի վճիռը, կետ 55, Քռքօշհտլոջն ընդդեմ Հունաստանի թիվ 31423/96 գանգատով Եվրոպական դատարանի 25.03. 1999 թվականի վճիռը, կետ 39): Այն, օրինակ, կարող է կապված լինել գործում մի քանի կողմ ներգրավելու հետ (տե'ս Ւ/Լ-ն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 9580/81 գանգատով Եվրոպական դատարանի 08. 07. 1987 թվականի վճիռը, կետ 72) կամ ձեռք բերվելիք տարբեր ապացույցների հետ (տե՛ս Է/ստօո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03. 12. 1997 թվականի որոշումը, կետ 63), փորձաքննություններ նշանակելու ն դրանց կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ (տե՛ս ԷԼ ԼԼՇն ընդդեմ Հայաստանի թիվ 18526/13 գործով Եվրոպական դատարանի 31012019 թվականի որոշումը, կետ 63): Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նան հաշվի առնել դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ գործի ընդդատությունը, կիրառման ենթակա իրավական ակտի 0սահմանադրականությունը, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը Ա այլն): Նշվածի համատեքստում առանցքային
14
նշանակություն ունի նան գործի քննության ընդհանուր ժամկետի գնահատումը` այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են՝ այդ ժամկետում դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի գործադրման ընդհանուր ժամանակահատվածը, տնական ժամկետ պահանջող դատավարական գործողությունների կատարմամբ առաջացած ժամկետային խզումները, բեկանված ն նոր քննության ուղարկված գործերով՝ քննության ծավալի ու ժամանակահատվածի հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի ն ժամկետի հետ:
Դիմումատուի ն համապատասխան մարմինների վարքագիծը.
Դիմումատուներից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետով ոչ պահանջվում է ակտիվորեն համագործակցել դատական մարմինների հետ, ո՛չ էլ նրանց կարելի է մեղադրել ներպետական օրենսդրությամբ նրանց համար հասանելի իրավական պաշտպանության միջոցներից լիովին օգտվելու մեջ (ե՛ս Էո(ոծո-ը ն Է/օռսօո-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9616/81 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 68) Տվյալ անձից պահանջվում է միայն ողջամտություն ցուցաբերել իրեն առնչվող դատավարական քայլերի կատարման հարցում, ձեռնպահ մնալ ձգձգելու հնարքների գործադրումից ն օգտվել ներպետական օրենսդրությամբ տրամադրվող շրջանակներից՝ վարույթը կրճատելու համար (տես Սուօո 4ատուռոռ Տռճոժմօոտ Տ.4.-ե ընդդեմ Իսպանիայի թիվ 11681/85 գանգատով Եվրոպական դատարանի 07.07.1989 թվականի վճիռը, կետ 35): Դիմումատուի վարքագիծը համարվում է օբյեկտիվ փաստ, որը չի կարող վերագրվել պատասխանող պետությանը, ն որը պետք է հաշվի առնել՝ որոշելու համար, թե արդյո՞ք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված ողջամիտ ժամկետը գերազանցվել է, թե՝ ոչ (տես Քօ/ջտն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23.04.1987 թվականի վճիռը, կետ 57, ՄՈ6Տոջօ-ն ըեդդեմ Ավստրիայի թիվ 11796/85 գանգատով Եվրոպական դատարանի
30. 10. 1991 թվականի վճիոը, կետ 57, Էստօո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03.12.1997 թվականի որոշումը, կետ 66: Մեկ այլ դեպքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց՝ անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար:
Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե ։դատավարության տնողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ արդյո՞ք ձնավորվել են դատավարության մասնակիցների դրսնորած վարքագծի արդյունքում: Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների՝ դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե՝ անհարգելի, ու՞մ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, արդյո՞ք դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել ն իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ՞ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը:: Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը
15
չարաշահել է իր դատավարական իրավունքները ( "՝եստօ օք ուջիէտ»: Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու ն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/18511/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
