Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 50 — Հարկադիր կատարողի որոշումները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 50AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 50 — Հարկադիր կատարողի որոշումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 50. Հարկադիր կատարողի որոշումները 1. Կատարողական վարույթի ընթացքը լուծելիս հարկադիր կատարողը կայացնում է որոշումներ։ Հարկադիր կատարողը որոշում է կայացնում դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: 2. Կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելուց առաջ հարկադիր կատարողն այդ անձին լսում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։ 3. Հարկադիր

Ամբողջ Տեքստ

Հոդված 50. Հարկադիր կատարողի որոշումները 1. Կատարողական վարույթի ընթացքը լուծելիս հարկադիր կատարողը կայացնում է որոշումներ։ Հարկադիր կատարողը որոշում է կայացնում դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

2. Կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելուց առաջ հարկադիր կատարողն այդ անձին լսում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

3. Հարկադիր կատարողի որոշման մեջ նշվում են՝ 1) որոշումը կայացնելու օրը և վայրը. 2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը. 3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը. 4) կատարման ենթակա ակտը, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթը․ 5) քննվող հարցը. 6) կայացվող որոշման փաստական և իրավական հիմքերը. 7) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը. 8) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:

4. Որոշումը կայացրած հարկադիր կատարողը ստորագրում, իսկ որոշումը թղթային կրիչով տրամադրվելու դեպքում նաև կնքում է այն։

5. Հարկադիր կատարողի որոշումը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնվում (ուղարկվում) է կատարողական վարույթի մասնակիցներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ։

6. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել