Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կա
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ: Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական կամ հատուկ պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ: Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական կամ հատուկ պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող: Որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարող չեն ճանաչվում այն զինծառայողները, որոնք կատարում են քրեական օրենսդրությամբ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ: Անհրաժեշտության դեպքում հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը պարտավոր է զինվորական ծառայության պարտականությունների կատարմանն անցնել ցանկացած ժամանակ: Զինվորական ծառայության կատարման ժամանակ զինծառայողները համարվում են պետական իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության տակ: (8-րդ հոդվածը լրաց., փոփ.

01.03.17 ՀՕ-52-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել