ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 148 — Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 148. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1. Որոշակի վայրեր այցելելու արգելքն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելու կամ անձին պատժից ազատելու դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայություն ներկայանալու մասին ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 148. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգի առանձնահատկությունները 1. Որոշակի վայրեր այցելելու արգելքն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելու կամ անձին պատժից ազատելու դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայություն ներկայանալու մասին անձի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
2. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու ժամանակ անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետը շարունակում է ընթանալ, իսկ եթե արգելքի կիրառման ժամկետն ավարտվում է մինչև համապատասխան խափանման միջոցի ժամկետի ավարտը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ համապատասխան պատիժը կրելը, ապա անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է։
3. Որոշակի վայրեր այցելելու արգելքն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
4. Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի սկիզբը հաշվվում է անձին հաշվառման վերցնելու պահից: Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է։ Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
