Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 367 — Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 367. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե

Ամբողջ Տեքստ

Հոդված 367. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ անզգուշությամբ առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության կամ շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել