Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3320 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 մարտի 2026թ. ՍԴԱՈ - 33 | «ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ «ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱ- ՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒ- ԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գևորգ Սահակյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2026 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարան է մուտ- քագրվել Գևորգ Սահակյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այն չափով, որքանով չի նախատեսում բավարար, հստակ և արդյունավետ իրավական երաշխիքներ՝ փոխբացառող (ֆակուլտատիվ) հայցապահանջների պայ- մաններում հայցի ապահովման տարբեր միջոցների միաժամանակյա և կումուլյատիվ կիրառումը բացառելու կամ սահմանափակելու համար։ (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով չեն նախատեսում 2 հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողո- քարկելու հնարավորություն այն անձի համար, որի նկատմամբ կիրառվել են ապա- հովման միջոցները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/6253/02/25 քաղաքացիական գործի դատավարա- կան նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձ- րացնում է հետևյալ հարցադրումները. «(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդ- վածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակում նախատեսված են բավարար, հստակ և արդյունավետ իրավական երաշխիքներ, որոնք իրար փոխբացառող (ֆակուլտատիվ) հայցապահանջների պայմաններում բացառում են դատարանի կողմից տարբեր հայցի ապահովման միջոցների համաժամանակյա և կումուլյատիվ կիրառման հնարավորությունը: (...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդ- վածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումները, այնքանով որքանով չեն նախատեսում իրար փոխբացառող հայցապահանջներով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողո- քարկելու իրավական հնարավորություն այն քաղաքացիական դատավարության մասնակցի համար, որի նկատմամբ կիրառվել են ապահովման միջոցները, հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատա- քննության իրավունքներին»: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հետևանքով կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման մի քանի միջոցներ, որոնք փաստացի ուղղված են եղել փոխբացառող դատավարական ելքերի միաժամանակյա ապահովմանն այն դեպքում, երբ վերջնական դատական ակտով կատարման ենթակա կարող է լինել պահանջներից միայն մեկը: Ըստ Դիմողի՝ սույն պարագայում խնդիրը չի վերաբերում 3 դատական հայեցողության «բնականոն» իրականացման առանձին դրսևորմանը, այլ ունի նորմատիվ-կառուցակարգային բնույթ, քանի որ հենց օրենքն է թույլ տալիս նման արդյունք՝ առանց փոխբացառող պահանջների դեպքում կիրառելի հստակ սահմա- նափակող չափանիշների և ընթացակարգային երաշխիքների: Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հայցի ապահովման միջոցների կիրառման ընդհանուր հիմքերը, հատկապես փոխբացառող (ֆակուլտատիվ) հայցապահանջ- ների պայմաններում, չեն ուղեկցվում բավարար նյութական և դատավարական երաշխիքներով, որոնք կբացառեին կամ կսահմանափակեին հայցի ապահովման միջոցների միաժամանակյա և կումուլյատիվ կիրառման հնարավորությունը: Հավե- լելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ բացը հանգեցնում է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունների, որոնք կարող են չբխել անհրաժեշտ նվազագույն միջամտության տրամաբանությունից և չհամապատասխանել Սահմանադրության 78-րդ հոդվածից բխող անհրաժեշտության և համարժեքության պահանջներին: Միաժամանակ, ըստ Դիմողի՝ նշվածը նվազեցնում է իրավական կանխատեսե- լիությունը և որոշակիությունը՝ հակասելով Սահմանադրության 79-րդ հոդվածին, և չի ապահովում արդյունավետ պաշտպանական մեխանիզմների առկայությունը՝ Սահ- մանադրության 75-րդ հոդվածի իմաստով: Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 60, 75, 78 և 79-րդ հոդվածներին և ենթակա է սահմանադրական վերահսկողության՝ կոնկրետ գործով կիրառված նորմի շրջանակում: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 6-րդ մասով և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված իրավակարգավորումների համադրված և համակարգային ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը վերաքննության հասանելիությունը նախատեսել է այնպես, որ գործնականում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման նկատմամբ վերադաս դատական վերահսկողության «դուռը» 4 բացվում է հիմնականում հայցվորի համար այն դեպքում, երբ հայցվորի միջնոր- դությունը մերժվել կամ մասնակի է բավարարվել, մինչդեռ, դատավարության այն մասնակցի համար, որի նկատմամբ համապատասխան միջոցն արդեն կիրառվել է, համարժեք և արդյունավետ վերաքննիչ վերահսկողություն չի երաշխավորվում, հատ- կապես իրար փոխբացառող հայցապահանջներով գործերում, երբ կիրառվող միջոց- ների համակցումը կարող է ստեղծել ինտենսիվ և բազմաշերտ սահմանափակումներ։ Դիմողը նաև նշում է, որ թեև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը ձևականորեն միջանկյալ դատական ակտ է, սակայն իրականում այն կարող է առաջացնել էական նյութաիրավական հետևանքներ այն անձանց համար, որոնց նկատմամբ կիրառվում է: Մասնավորապես՝ Դիմողը գտնում է, որ անշարժ գույքի նկատմամբ արգելանքի, օտարման արգելքի կամ գրավի իրացման սահմանա- փակման միջոցով ոչ միայն սահմանափակվում է գույքի տնօրինման իրավունքը, այլ նաև կարող է նվազել գույքի տնտեսական արժեքը, ինչպես նաև կարող են խաթարվել դրա օգտագործման հնարավորությունները և երկարատև ժամանակով ստեղծվել գույքի փաստացի «սառեցման» վիճակ։ Դիմողի պնդմամբ՝ նման ծանր և շարու- նակական միջամտությունը պահանջում է ոչ միայն դատական հայեցողության պատշաճ իրականացում, այլ նաև կամայականությունից պաշտպանության համար բավարար ընթացակարգային երաշխիքներ, որոնց առանցքային ինստիտուցիոնալ դրսևորումն է վերադաս դատարանի կողմից միջամտության օրինականության և համաչափության անկախ ստուգման հնարավորությունը։ Ըստ Դիմողի՝ այն պարա- գայում, երբ այդ վերահսկողությունը գործնականում անհասանելի է այն կողմի համար, որի իրավունքները սահմանափակվել են, ձևավորվում է այնպիսի համա- կարգ, որտեղ միջամտությունը կարող է պահպանվել երկար ժամանակ՝ առանց դրա կիրառման իրավաչափության և համաչափության վերադաս դատական ստուգման, ինչը բարձրացնում է կամայականության ռիսկը և թուլացնում է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական բովանդակությունը։ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով չեն նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ 5 դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն այն անձի համար, որի նկատմամբ կիրառվել են ապահովման միջոցները, խաթարում են արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը՝ անձին զրկելով դատա- կան սխալի վերանայման իրական հնարավորությունից, ինչպես նաև խախտում են արդար դատաքննության` կողմերի իրավահավասարության և մրցակցության պա- հանջները՝ ստեղծելով ընթացակարգային առավելություն միայն մեկ կողմի համար, և չեն ապահովում կամայականությունից պաշտպանության բավարար ընթացակար- գային երաշխիքներ՝ սեփականության իրավունքի նկատմամբ շարունակական միջա- մտության պայմաններում։ Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ խնդրո առարկա վիճարկվող իրավակարգավորումները հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությու- նից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմա- նադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատ- ճառաբանությամբ. 3.

1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպա- նության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն 6 հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխա- տակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննու- թյունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով 7 իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխա- տակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նոր- մատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակա- սության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական 8 իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչու- թյամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրա- վական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմա- նափակման»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է. անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (սույն պարագայում նաև՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վի- ճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ 9 Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատաս- խանաբար՝ սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին համապատասխանությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխա- վորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վի- ճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերա- բերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ կոնկրետ տվյալ գործի հանգամանք- ների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանա- գրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերա- հսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրա- վունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդ- վածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանա- դրության 75, 78 և 79-րդ հոդվածներին: Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: 10 Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.

2. Դիմողի կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ Սահմանադրա- կան դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը. Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմա- նադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմա- 11 նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատու- թյունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավա- կիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջա- դրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հար- ցեր: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարու- 12 թյան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենս- դրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողը, անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասին (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացին), վկայակոչել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով կոնկրետ գործով Դիմողի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման մի քանի միջոցներ, որոնք փաստացի ուղղված են եղել փոխբացառող դատավարական ելքերի միաժամանակյա ապահովմանը, այն դեպքում, երբ վերջնական դատական ակտով կատարման ենթակա կարող է լինել պահանջներից միայն մեկը։ (...) Սույն գործով հայցվորների կողմից, հիմնական պահանջից և որպես հիմնական պահանջի հնարավոր անվավերության հետևանք ներկայացված ածանցյալ պահանջից զատ, ներկայացվել է նաև ֆակուլտատիվ պահանջ, այն է՝ ստացվածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում պարտավորեցնել հատուցել դրա արժեքը դրամով՝ պատասխանող Գևորգ Ստեփանի Սահակյանից բռնա- գանձելով հօգուտ հայցվորների 39.360.000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հայցվորին՝ 13.120.000 ՀՀ դրամի չափով։ Նշված պահանջների շրջանակում դատարանի կողմից կիրառվել են հայցի ապահովման միաժամանակ մի քանի միջոցներ, մասնա- վորապես՝ արգելվել է երրորդ անձ Գոռ Գևորգի Մարգարյանին օտարել նշված անշարժ գույքը, ինչպես նաև արգելվել է երրորդ անձ «Ամերիաբանկ» ՓԲ ընկե- րությանը՝ որպես գրավառու, իր գրավի իրավունքն իրացնելիս օտարել նույն անշարժ գույքը: Բացի այդ, հայցագնի` 39.360.000 ՀՀ դրամի չափով արգելանք է կիրառվել պատասխանող Գևորգ Ստեփանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհա- մաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/6253/02/25 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչու- 13 թյամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարու- թյան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենս- դրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներ- կայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի գործո- ղությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը: Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթա- դրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կա- յացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմա- նադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատա- կան դիմումի հիման վրա գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահ- մանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

. «Գևորգ Սահակյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատա- վարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 14 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատաս- խանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 20 մարտի 2026 թվականի ՍԴԱՈ-33

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-33
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել