ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309 — Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը 1.
Ամփոփում
Հոդված 309. Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը 1. Ցուցմունքի դեպոնացումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ սույն օրենսգրքի 8-րդ բաժնի պահանջների` վերաբերելի մասով (mutatis mutandis) պահպանմամբ։ 2. Պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ ցուցմունքի դեպոնացում կատարելու համար։ Պատշաճ ծանուցված պաշտպանի կողմից ցուցմունքի դեպոնացման դատական նիստին մեկ անգամ չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են: 3. Դատարանն ապահովում
Ամբողջ Տեքստ
Հոդված 309. Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը 1. Ցուցմունքի դեպոնացումը կատարվում է դռնփակ դատական նիստում՝ սույն օրենսգրքի 8-րդ բաժնի պահանջների` վերաբերելի մասով (mutatis mutandis) պահպանմամբ։
2. Պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ ցուցմունքի դեպոնացում կատարելու համար։ Պատշաճ ծանուցված պաշտպանի կողմից ցուցմունքի դեպոնացման դատական նիստին մեկ անգամ չներկայանալու դեպքում դատալսումները հետաձգվում են:
3. Դատարանն ապահովում է սույն օրենսգրքով սահմանված՝ հարցաքննության ընթացակարգի պահպանումը, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման ընթացքում հակընդդեմ հարցման իրավունքի իրականացումը։ Դատարանն իրավասու է դեպոնացման վարույթի մասնակիցներին տալու պարզաբանող, ինչպես նաև վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների երաշխավորման հետ կապված հարցեր:
4. Ցուցմունքի դեպոնացման արդյունքով սույն օրենսգրքի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է ցուցմունքի դեպոնացման արձանագրություն, որին կցվում է դատական նիստի տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը: Ցուցմունքի դեպոնացման արձանագրությունն ստորագրում են դեպոնացման մասնակիցները, իսկ նախագահող դատավորն այն հաստատում է իր կնիքով։
5. Ցուցմունքի դեպոնացման դատական նիստի տեսաձայնագրության հիման վրա քննիչն անհրաժեշտության դեպքում կազմում և ստորագրում է դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումը, որը կցվում է արձանագրությանը։ Դեպոնացված ցուցմունքի թղթային վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը։ ԲԱԺԻՆ 10 ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄ Գ Լ ՈՒ Խ 42 ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍ ՈՒՄՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
